Փոքր թիմերով մեծ գործեր
Հնարավորություն
Հնարավորություններ դիմել մրցույթների, մասնակցել, աշխատանք գտնել, դրամաշնորհ ստանալ, կարծիք հայտնել և այլն: Տեղեկացրե´ք մեզ, գրելով Ուստային, Ձեր կազմակերպության կողմից տրամադրվող հնարավորությունների մասին
Դրամաշնորհային մրցույթի հայտարարություն: Բուլղարիայի Դեսպանատուն
22 հունիսի, 2020
The Ministry of Foreign Affairs of the Republic of Bulgaria through the Embassy of the Republic of Bulgaria in the Republic of Armenia announces a procedure for submission and selection of project proposals, which will be implemented through grants allocated under the Official Development Assistance of the Republic of Bulgaria, with an initial implementation period in 2021.
«Քաղաքացիական հասարակության աջակցությունը զինված ուժերի նկատմամբ ժողովրդավարական վերահսկողության սահմանման գործում» ծրագրի մշտադիտարկում
22 հունիսի, 2020
Վանաձորի «Խաղաղության երկխոսություն» հկ-ն (ԽԵ) 2020թ.-ի մայիսից իրականացնում է «Քաղաքացիական հասարակության աջակցությունը զինված ուժերի նկատմամբ ժողովրդավարական վերահսկողության սահմանման գործում» ծրագիրը, որը նպատակաուղղված է ՀՀ կառավարության N1978-Լ որոշմամբ` հաստատված ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանության ազգային նոր ռազմավարության և դրանից բխող 2020-2022թթ. գործողությունների ծրագրի շրջանակներում պաշտպանության նախարարության գործողությունների մշտադիտարկմանը:
ԵՄ «Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն Հայաստանում» (EU GAIA) ծրագրում ընդգրկվելու հայտարարություն
22 հունիսի, 2020
ՀՀ Լոռու, Շիրակի եւ Տավուշի մարզերում hատիկընդեղենի, խոտաբույսերի եւ
ոչխարաբուծության արժեշղթաներում ընտրված լավագույն առաջարկները կստանան աջակցություն ագրոներդրումների, սարքավորումների, ենթակառուցվածքների եւ ծառայությունների տրամադրման միջոցով, որոնք
ուղղված կլինեն ագրոբիզնեսների հզորացմանը, բիզնես կարողությունների զարգացմանը, կանաչ եւ
նորարարական տեխնոլոգիաների ներդրմանը, արտադրության բազմազանեցմանը եւ ծավալների
ավելացմանը, շուկայավարմանը, աղետների ռիսկի նվազեցմանը եւ այլն:
«Քաղաքացիական հասարակության դերակատարները` որպես փոփոխությունների կրողներ Հարավային Կովկասում և Մոլդովայում»․ Մասնակցության հայտ
15 հունիսի, 2020
Եթե դուք
քաղաքացիական հասարակության նորաստեղծ կազմակերպություն եք (գրանցված վերջին երեք տարում), կամ
ներկայացնում եք ոչ-ֆորմալ նախաձեռնություն կամ սոցիալական շարժում
ցանկանում եք մոբիլիզացնել ձեր համայնքը՝ համակարգային փոփոխություններին ազդելու նպատակով,
բարձրացնում եք կարևոր նոր խնդիրներ, որոնք լայնորեն հայտնի չեն կամ չեն քննարկվում հասարակության մեջ և առաջարկում եք լուծումներ,
պատրաստ եք ներդնելու ձեր ժամանակն ու եռանդը հանուն ձեր նախաձեռնության, կամ կազմակերպության զարգացման,
Առցանց դասընթաց Կալմիկների արտաքսման վերաբերյալ
15 հունիսի, 2020
Ժողովրդի զգալի մասի տեղահանումը Ստալինի քաղաքականության ամենասարսափելի ռեպրեսիվ գործելակերպերից մեկն էր միայն, ինչը յուրաքանչյուր ազգի համար պատմության այդ էջը դարձրել է հավաքական հիշողություն:
1943-ի դեկտեմբերի 28-ի Կալմիկների տեղահանության պատմությունները հենց այդ հավաքական հիշողության տեսակներից մեկն է, որի մասին վաղը կպատմի Էլզա-Բայիր Գուչինովան:
Մասնակցության հրավեր. Քաղաքականությունը ճգնաժամի պայմաններում․ Հարավային Կովկասի օրինակը Կովկասի ինստիտուտի առցանց դասընթաց
15 հունիսի, 2020
Կովկասի ինստիտուտը մեկնարկում է վեցշաբաթյա առցանց դասընթաց՝ նվիրված քաղաքականությանը ճգնաժամի պայմաններում ՝ Հարավային Կովկասի օրինակով: Դասընթացը հիմնականում կդիտարկի, թե ինչպես են ճգնաժամերը, ինչպես օրինակ՝ կորոնավիրուսային համաճարակը, ազդում երկրների քաղաքական, տնտեսական, սոցիալական ինստիտուտների և դրանց զարգացման միտումների վրա:
Հակակոռուպցիոն դպրոց՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ։
15 հունիսի, 2020
ԹԻՀԿ Հակակոռուպցիոն դպրոցի նպատակն է երիտասարդներին տրամադրել գիտելիքներ կոռուպցիայի, դրա պատճառների և տեսակների, քաղաքական, տնտեսական, սոցիալական և այլ ոլորտներում առկա կոռուպցիոն ռիսկերի ու դրանց հետևանքների, կոռուպցիայի դեմ պայքարի մեթոդների, Հայաստանում հակակոռուպցիոն քաղաքականության, միջազգային պարտավորությունների և դրանց իրականացման գործընթացի մասին:
«Ռեստարտ» ուսանողական-քաղաքացիական նախաձեռնությունը ստեղծում է ֆեյսբուքյան հարթակ
13 հունիսի, 2020
«Ռեստարտ» ուսանողական-քաղաքացիական նախաձեռնությունը ստեղծում է ֆեյսբուքյան հարթակ, որտեղ կբարձրաձայնվեն և կքննարկվեն ուսանողական մի շարք խնդիրներ։ Խմբի նպատակն է միավորել ՀՀ բոլոր մարզերի ուսումնական հաստատությունների ուսանողներին։