Փոքր թիմերով մեծ գործեր
Հնարավորություն
Հնարավորություններ դիմել մրցույթների, մասնակցել, աշխատանք գտնել, դրամաշնորհ ստանալ, կարծիք հայտնել և այլն: Տեղեկացրե´ք մեզ, գրելով Ուստային, Ձեր կազմակերպության կողմից տրամադրվող հնարավորությունների մասին
«ՀԲԸՄ ԿԻՆ ՁԵՌՆԵՐԵՑՆԵՐ» ԾՐԱԳԻՐՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՀԵՐԹԱԿԱՆ ԽՄԲԻ ՀԱՎԱՔԱԳՐՈՒՄԸ
09 հուլիսի, 2020
ՀԲԸՄ Հայաստանը սիրով հրավիրում է մասնակցելու «Կանանց հզորացման» նախագծի շրջանակներում իրականացվող «ՀԲԸՄ կին ձեռներեցներ» ծրագրին։ Ծրագրի մասնակիցները հնարավորություն են ստանում կյանքի կոչել իրենց բիզնես գաղափարները կամ ընդլայնել արդեն իսկ գործող բիզնեսը: ՀԲԸՄ-ն հավատացած է, որ կանանց կարողություններն ամրապնդելով և նրանց դերակատարությունն արժևորելով հայաստանյան հասարակությունը կարող է առաջ ընթանալ և բարգավաճել:
ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Հանրային Քաղաքականության Հետազոտությունների Կրթաթոշակներ ծրագիր, 2020թ. Covid-19 համաճարակին գիտահետազոտական արձագանքի անհրաժեշտությունը
08 հուլիսի, 2020
Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստանը (ԲՀՀՀ) աշխատում է Հայաստանում սեփական քաղաքացիների առջև պատասխանատու, ժողովրդավար, հաշվետու կառավարություն ունենալու և կենսունակ ու հանդուրժող հանրություն կառուցելու ուղղությամբ: ԲՀՀՀ-ի ուշադրության կենտրոնում են մարդու իրավունքների, կառավարման թափանցիկության, արդարադատության հասանելիության, քաղաքացիական հասարակության աջակցման և սոցիալական ներառման հարցերը: Բաց և բազմակարծիք հանրության մարտահրավերներին արձագանքելու, ինչպես նաև իրավասու և ուժեղ քաղաքացիական հասարակություն ձևավորելու միտումով` ԲՀՀՀ հայտարարում է 2020թ. քաղաքականության հետազոտությունների կրթաթոշակներ ծրագրի անհատական դրամաշնորհների արտակարգ մրցույթ պայմանավորված Covid-19 համաճարակին գիտահետազոտական արձագանքի ձևավորման անհրաժեշտությամբ:
«Բռնության մարդաբանություն»․ զեկուցումների մրցույթ
06 հուլիսի, 2020
Բռնությունը տարբեր ձևակերպումներ և մեկնաբանություններ է ստանում՝ կախված երևույթի մշակութային, սոցիալական և քաղաքական համատեքստից: Նույնիսկ իրավական հարթությունում ձևակերպումներն էականորեն ազդվում են բռնարարի և բռնության զոհի հասարակական և քաղաքական կարգավիճակից և տվյալ պահին հանրության մեջ գերիշխող արդարության պատկերացումներից: Կախված բռնության կողմերից, տեսակից, դրա նպատակից, ինստիտուցիոնալ համատեքստից և այլ գործոններից՝ բռնության շատ գործողություններ ոչ միայն չեն համարվում այդպիսիք, ոչ միայն չեն քննադատվում, այլ կարող են նույնիսկ արդարացվել, խրախուսվել, անգամ՝ մեկնաբանվել որպես ազգային մշակութային երևույթ: Եթե մշակութային և սոցիալական առումներով այս համատեքստը բռնության համար տարածք է ստեղծում, ապա քաղաքական առումով այն երկակի ստանդարտների և պետության կողմից ընտրովի արդարադատության իրականացման հնարավորություն է:
Եվրոպական գործընկեր կազմակերպություններ գտնելու հնարավորություն
03 հուլիսի, 2020
Հիմնադրամները, լրատվամիջոցները, (երիտասարդական) ասոցիացիաները, բարձրագույն ուսումնական հաստատությունները, մշակույթի մասնագետները և մյուս հասարակական կազմակերպությունները, գործընկերություն հաստատելով և օնլայն աշխատելով, կապացուցեն, որ արդյունավետ համագործակցությունը հնարավոր է նույնիսկ փակ սահմանների պայմաններում:
Հանքարդյունաբերության ոլորտի հետաքննական նյութեր պատրաստելու հրավեր
03 հուլիսի, 2020
Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն ՀԿ-ն ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցությամբ իրականացվող «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակում հրավիրում է լրագրողներին՝ ներկայացնելու ընդերքօգտագործման ոլորտում հետաքննական նյութերի պատրաստման առաջարկներ: Նյութերը կարող են լինել տարբեր ձևաչափի հոդվածներ, տեսանյութեր, ինֆոգրաֆիկաներ և այլն։ Խրախուսվում է մուլտիմեդիա նյութերի պատրաստումը։
The Policy Designers Network
03 հուլիսի, 2020
The Policy Designers Network (PDN) is a fellowship program aimed at bringing together young policy professionals from Armenia, Georgia, Moldova, and Ukraine to advance democracy and economic development, to expand their knowledge about regional, European and transatlantic issues, and strengthen their networks.
«Քաղաքացիական հասարակությունը համավարակի ժամանակ և դրանից հետո - 5. Ինչպե՞ս է այն ազդում մարդու իրավունքների վրա» խորագրով վեբինար
02 հուլիսի, 2020
«Քաղաքացիական հասարակությունը համավարակի ժամանակ և դրանից հետո - 5. Ինչպե՞ս է այն ազդում մարդու իրավունքների վրա» խորագրով վեբինարի հյուրերն են դոկտոր, պրոֆեսոր Շեբնեմ Քորուր Ֆինջանջըն, ով Թուրքիայի Մարդու իրավունքների հիմնադրամի նախագահն է, դոկտոր, պրոֆեսոր Թուրգութ Թարհանլըն, ով Ստամբուլի Բիլգի համալսարանի իրավագիտության ֆակուլտետի անդամ է և մարդու իրավունքների պաշտպանության ակտիվիստ Զաֆեր Քըրաչըն: Մեր քննարկման թեման է լինելու տարբեր ոլորտներում մարդու իրավունքների ոտնահարումը համավարակի ժամանակ, ինչպես օրինակ՝ կրթության, սոցիալական ապահովության, առողջապահության և խոսքի ազատության ոլորտներում:
Աշխատանքի հնարավորություն. Ճարտարապետ-դիզայներ
01 հուլիսի, 2020
Պահանջվող հմտություններ.
- Աշխատանքային փուլի (նախագծանախահաշվային) փաթեթների պատրաստում և համակարգում,
- Autodesk Autocad-ի իմացություն,
- Շինարարական հրապարակներում հեղինակային հսկողություն,
- Եռաչափ մոդելավորում՝ Revit կամ 3Dmax։