Փոքր թիմերով մեծ գործեր
Հնարավորություն
Հնարավորություններ դիմել մրցույթների, մասնակցել, աշխատանք գտնել, դրամաշնորհ ստանալ, կարծիք հայտնել և այլն: Տեղեկացրե´ք մեզ, գրելով Ուստային, Ձեր կազմակերպության կողմից տրամադրվող հնարավորությունների մասին
Աշխատանքի հայտարարություն. ծրագրի ղեկավարներ/ծրագրի համակարգողներ
16 հուլիսի, 2020
Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը (ԹԻՀԿ) փնտրում է Հայաստանում հանրային կառավարման և կոռուպցիայի դեմ պայքարի գործընթացներով հետաքրքրված և ծրագրերի ղեկավարման/համակարգման փորձառություն ունեցող անհատների, ովքեր կմիանան ԹԻՀԿ թիմին և պատրաստակամություն կցուցաբերեն աջակցելու արդյունավետ հակակոռուպցիոն քաղաքականության և թափանցիկ ու հաշվետու կառավարման բարելավմանն ուղղված կազմակերպության ջանքերին։
Հայրենաճանաչողական-գիտակրթական մրցույթ-փառատոն. Հովհաննես Թումանյանի թանգարան
15 հուլիսի, 2020
Ի՞նչ կա թաքնված այնտեղ, որտեղ դու ապրում ես: Գիտե՞ս արդյոք ինչ լեգենդներ ու ավանդազրույցներ է հիշում գյուղի այն մեծ տատիկը կամ պապիկը... եթե գիտե՛ս, պատմիր բոլորին, եթե չգիտես, փորձիր բացահայտել
Ծրագրի օգնական: Եվրոպայի խորհրդի գրասենյակ
15 հուլիսի, 2020
Under the authority of the Head of Office, and the supervision of the Project management in the Bioethics Unit, Human Rights Directorate, Directorate General Human Rights and Rule of Law, the Project Assistant carries out multiple assignments to assist in the implementation of the project “Protection of Human Rights in Biomedicine” in Armenia.
ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՆՈՐ ԿԱԶՄԱՎՈՐՎՈՂ ՊԱՐԵԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՊԱՇՏՈՆԻ ՆՇԱՆԱԿՎԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐՈՒՄ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ-ՄՐՑՈՒՅԹ
13 հուլիսի, 2020
Ոստիկանության ծառայող չհանդիսացող անձանց (այսուհետ՝ դիմորդ) ընդունելությունն իրականացվում է «Ոստիկանական գործ» մասնագիտության «Պարեկ» որակավորմամբ նախնական մասնագիտական կրթական ծրագրով: Ուսուցումն իրականացվում է առկա ուսուցման ձևով, պետական պատվերի շրջանակներում (անվճար): Շրջանավարտներին շնորհվում են ոստիկանության կոչումներ, և նրանք նշանակվում են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության պաշտոններում, ծառայության վայրը` Երևան քաղաքը:
Թվային խնդիրների լուծմանն ուղղված վիրտուալ կոնֆերանս
13 հուլիսի, 2020
On July 15, 2020 Digital Communication Network will host an amazing virtual conference #digitaltroubleshooting- digital exploration that will address questions about digital troubleshooting in Democracy and Social Engagement, Truth-seeking and Disinformation, Privacy and Surveillance. Twenty speakers from around the world will share ideas and thoughts about how digital technologies can troubleshoot and generate progress.
Մասնակցության հրավեր քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին՝ վերաբացված Հայաստանի Հանրապետության կայուն զարգացման նպատակների խորհրդին անդամակցելու համար
10 հուլիսի, 2020
Reaffirming its commitment to the Agenda 2030 Sustainable Development Goals, the Government of Armenia has recently established its new National SDG Council, (see Prime Minister’s decree here) as the principal body tasked with coordination and oversight of the SDG Nationalization process in Armenia. Accordingly, the Council shall be responsible for ensuring the adoption of national SDG targets and goals, their integration into the Armenia Transformation Strategy (and other national development strategies), and the monitoring of progress towards achievement of the SDGs by 2030.
ՀԲԸՄ «ԲԱՐԵՓՈԽԻ՛Ր ՀԱՄԱՅՆՔԴ» ԾՐԱԳԻՐ. ԿԱՆԱՆՑ ՀԶՈՐԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԵԿ ԱՅԼ ՀԻԱՆԱԼԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ
09 հուլիսի, 2020
Հայկական բարեգործական ընդհանուր միությունն իր Կանանց հզորացման նախաձեռնության շրջանակներում մեկնարկում է Հայաստանի կանանց համար նախատեսված մեկ այլ հիանալի ծրագիր՝ ՀԲԸՄ «Բարեփոխի՛ր համայնքդ» խորագրով: Ծրագրի մասնակիցները հնարավորություն կունենան իրականացնել բարեփոխման ծրագրեր իրենց համայնքներում: ՀԲԸՄ-ն հավատացած է, որ կանանց կարողությունների ամրապնդման և նրանց դերակատարության արժևորման միջոցով հայաստանյան հասարակությունը կկարողանա առաջ ընթանալ և բարգավաճել:
ԱՐՑԱԽՈՒՄ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է ՀԲԸՄ «ՍՈՎՈՐԻ՛Ր ԵՎ ՎԱՍՏԱԿԻ՛Ր» ԾՐԱԳՐԻ «ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅՈՒՆ» ԴԱՍԸՆԹԱՑԸ
09 հուլիսի, 2020
ՀԲԸՄ «Սովորի՛ր և վաստակի՛ր» ծրագիրը մասնագիտական զարգացմանն ուղղված նախաձեռնություն է, որի նպատակն է նպաստել Արցախի ժողովրդի սոցիալ-տնտեսական զարգացմանը և կայուն տնտեսական աճին: Ծրագիրն օգնում է տարբեր կրթություն և հմտություններ ունեցող արցախցիներին՝ ստեղծել եկամտի առավել կայուն և շահավետ աղբյուրներ՝ սեփական զբաղվածությունն ապահովելու և աշխատանք գտնելու հնարավորությունների ընդլայնման միջոցով: Այն նաև նպատակ ունի զարգացնել պետական ծառայողների մասնագիտական հմտությունները, ինչպես նաև օգնել ձևավորել առավել նպաստավոր միջավայր Արցախի փոքր և միջին ձեռնարկությունների համար: