Փոքր թիմերով մեծ գործեր
Հնարավորություն
Հնարավորություններ դիմել մրցույթների, մասնակցել, աշխատանք գտնել, դրամաշնորհ ստանալ, կարծիք հայտնել և այլն: Տեղեկացրե´ք մեզ, գրելով Ուստային, Ձեր կազմակերպության կողմից տրամադրվող հնարավորությունների մասին
Ստեղծագործական մրցույթի հրավեր կարանտինից ձանձրացածներին
12 մայիսի, 2020
Ստեղծագործական մրցույթի հրավեր կարանտինից ձանձրացածներին, իրավիճակի մասին անվերջ անհանգստացողներին, հոգատարներին, ստեղծարարներին ու բոլոր-բոլորին։
ADAMI Մեդիա մրցանակաբաշխության հայտերն արդեն ընդունվում են
08 մայիսի, 2020
We are excited to launch the competition for the 2020 ADAMI Media Prize for Cultural Diversity in Eastern Europe. The competition is open to broadcasters, production companies, independent journalists, filmmakers, producers and other audiovisual media professionals in the six EU Eastern Partnership Countries: Armenia, Azerbaijan, Belarus, Georgia, Moldova and Ukraine.
«Համայնքների Ձայնը» առցանց հանդիպում
06 մայիսի, 2020
ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան գրասենյակը հրավիրում է հետաքրքրված հասարակական կազմակերպություններին մասնակցելու «Համայնքների Ձայնը» առցանց հանդիպմանը, որի նպատակն է համայնքներում գործող կազմակերպություններից լսել, թե ինչպիսի՞ արագ արձագանք պահանջող խնդիրներ կան այսօր համայնքներում՝ պայամանվորված կորոնավիրուսի համաճարակով։
Բաց հայտարարություն փորձառություն ունեցող կազմակերպությունների համար: Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (էներգետիկայի ոլորտի) հաշվետվողականության առցանց դասընթաց մշակելու և մատուցելու համար
29 ապրիլի, 2020
We are re-launching the call for experienced organisations to develop and deliver an Online Course on Sectoral Accountability for Civil Society Organisations (Energy Sector). The concept of the course was revised to better adapt it to the current situation triggered by the COVID-19 pandemic.
«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն հայտարարում է բյուջետային ադվոկացիայի հստակ քայլեր ներկայացնող ռազմավարական փաստաթուղթ ստեղծելու փորձագետի բաց մրցույթ:
29 ապրիլի, 2020
Փորձագետի թափուր պաշտոնին դիմելու համար խնդրում ենք լրացնել հետևյալ հայտադիմումը մինչև 2020թ.-ի մայիսի 15-ը՝ ծրագրի անվանումը դաշտում ընտրելով «Խթանելով թիրախ խմբերի մասնակցությունը հանուն առաջնորդության և զարգացման», իսկ հաստիքի անվանումը՝ «Բյուջետային ադվոկացիայի փորձագետ»։
Լուսանկարչության դասընթաց Արեգ Բալայանի հետ
27 ապրիլի, 2020
Լուսանկարիչ Արեգ Բալայանը կազմակերպում է ֆոտո դասընթաց այսօր երեկոյան ժամը 20:00-ին։
«Քննադատական - վերլուծական լրագրություն» թեմայով դասընթաց և համագործակցություն
23 ապրիլի, 2020
«Ամփոփ Մեդիան» իր գործընկեր Ֆրիդրիխ Էբերտ Հիմնադրամի (ՖԷՀ) հետ համագործակցությամբ նախատեսում է կազմակերպել եռօրյա դասընթաց այն անձանց համար, ովքեր մասնագիտացած են սոցիալ-տնտեսական, առողջապահական կամ կրթական ոլորտներում, ունեն քննադատական մտածողություն և հետաքրքրված են հրապարակախոսությամբ:
Աշխատանքի հայտարարություն․ խորհրդատու
23 ապրիլի, 2020
Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ) փնտրում է ՄԱԿ-ի Հատուկ ընթացակարգերի մեխանիզմների, Մարդու իրավունքների պայմանագրային մարմինների բողոքների ներկայացման ընթացակարգերի ոլորտում մասնագիտացած խորհրդատուի կամ խորհրդատուների, որոնք կաջակցեն ԵՀՀ-ի թիմին՝ «ՄԱԿ-ի բողոքների ներկայացման ընթացակարգերի խթանումը Հայաստանում» ծրագրի շրջանակում: Ծրագրի նպատակն է բարձրացնել ՄԱԿ-ի մարդու իրավունքների մեխանիզմների իրացման արդյունավետությունն ու բողոքների միջազգային ընթացակարգերի կիրառման միջոցով նպաստել մարդու իրավունքների ոտնահարումների առավել արդյունավետ հետաքննությանն ու պաշտպանությանը։