Փոքր թիմերով մեծ գործեր
Հնարավորություն
Հնարավորություններ դիմել մրցույթների, մասնակցել, աշխատանք գտնել, դրամաշնորհ ստանալ, կարծիք հայտնել և այլն: Տեղեկացրե´ք մեզ, գրելով Ուստային, Ձեր կազմակերպության կողմից տրամադրվող հնարավորությունների մասին
«Բանտից հետո կյանքը դժվար է, բայց պետք է առաջ շարժվել և չվհատվել»․ «Դարձիր օրինակ» շարքի հերոսուհին այժմ զբաղվում է սիրած աշխատանքով
24 մարտի, 2020
Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնած կանանց հաջողության պատմությունների «Դարձիր օրինակ» շարքի հաջորդ հերոսը նախկին դատապարտյալ, այժմ՝ արվեստի դպրոցի նկարչության ուսուցչուհի է։
Նա նշում է, որ հասարակությունում վերասոցիալականացման հարցերում մեծ դժվարությունների է բախվել․ գործատուները չեն ցանկացել աշխատանք առաջարկել՝ տեղեկանալով, որ նախկինում դատապարտված է եղել։ Հակառակ դժվարություններին՝ նա այժմ աշխատանք է գտել և զբաղվում է սիրած գործով։
«Բանտից հետո կյանքը դժվար է, բայց պետք է առաջ շարժվել և չվհատվել»,- ասում է նկարչունին։
Պետական մարմինների հետ խնդիրների առաջացման դեպքում գործարարները կարող են դիմել Մարդու իրավունքների պաշտպանին
24 մարտի, 2020
Հայաստանի Հանրապետությունում արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրությունը, հասկանալիորեն, ուղեկցվում է հասարակական և տնտեսական կյանքի որոշակի սահմանափակումներով, որոնք պայմանավորված են նոր կորոնավիրուսի (COVID-19) վարակի դեմ պայքարի և հանրային առողջության պաշտպանության անհրաժեշտությամբ:
«Դարձիր օրինակ». Երկու երեխաների մայրը ստեղծել է ապահով միջավայր, որտեղ և´ երեխաները, և´ ծնողները կարող են ժամանակ անցկացնել յուրովի
20 մարտի, 2020
Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնած կանանց հաջողության պատմությունների «Դարձիր օրինակ» շարքի հաջորդ հերոսը Մանկական զարգացման կենտրոնի հիմնադիր Աննա Մինասյանն է:
«Իմ օրինակով սովորեցրել եմ հարգել համազգեստ կրող կնոջը, վերաբերվել տղամարդկանց հետ հավասար». Դասակի հրամանատար կինը՝ «Դարձիր օրինակ» շարքի հերոս
18 մարտի, 2020
Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնած կանանց հաջողության պատմությունների «Դարձիր օրինակ» շարքի հաջորդ հերոսը Հրետանային զորամասի կառավարման դասակի հրամանատար Քրիստինե Մկրտչյանն է:
«Իմ օրինակով սովորեցրել եմ հարգել համազգեստ կրող կնոջը, վերաբերվել տղամարդկանց հետ հավասար». Դասակի հրամանատար կինը՝ «Դարձիր օրինակ» շարքի հերոս
17 մարտի, 2020
Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնած կանանց հաջողության պատմությունների «Դարձիր օրինակ» շարքի հաջորդ հերոսը Հրետանային զորամասի կառավարման դասակի հրամանատար Լուսինե Մկրտչյանն է:
Մարդամեջ սոցիալական նորարարության հավաք 2020․ Մասնակցության հրավեր
11 մարտի, 2020
Եվրասիա համագործակցություն հիմնադրամը ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» և «Հանրային մասնակցություն տեղական ինքնակառավարմանը» ծրագրերի շրջանակներում հրավիրում է 16-30 տարեկան երիտասարդներին մասնակցելու «Մարդամեջ-2020» սոցիալական նորարարության հավաքին։
Արդարադատության նախարարությունը կադրային բանկ է ստեղծում քրեակատարողական ծառայությունը նոր կադրերով համալրելու նպատակով
10 մարտի, 2020
Արդարադատության նախարարությունը քրեակատարողական ծառայության գլխավոր, առաջատար, ինչպես նաև կրտսեր խմբի պաշտոնների հաստիքները որակյալ կադրերով համալրելու նպատակով ձեռնամուխ է եղել ծառայության կադրային բանկի ստեղծման աշխատանքներին: