Փոքր թիմերով մեծ գործեր
Հնարավորություն
Հնարավորություններ դիմել մրցույթների, մասնակցել, աշխատանք գտնել, դրամաշնորհ ստանալ, կարծիք հայտնել և այլն: Տեղեկացրե´ք մեզ, գրելով Ուստային, Ձեր կազմակերպության կողմից տրամադրվող հնարավորությունների մասին
Երևանի քաղաքապետին կից «Երիտասարդության հարցերի խորհրդի» կազմում հասարակական հիմունքներով ընդգրկվելու հրավեր
02 մարտի, 2020
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սպորտի և երիտասարդության հարցերի բաժինը հրավիրում է շահագրգիռ բոլոր անձանց՝ հասարակական հիմունքներով ընդգրկվելու Երևանի քաղաքապետին կից «Երիտասարդության հարցերի խորհրդի» (այսուհետ՝ Խորհուրդ) կազմում։
Աշխատանքի հայտարարություն. ծրագրի ղեկավարներ/ծրագրի համակարգողներ
28 փետրվարի, 2020
Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը (ԹԻՀԿ) փնտրում է Հայաստանում հանրային կառավարման և կոռուպցիայի դեմ պայքարի գործընթացներով հետաքրքրված և ծրագրերի ղեկավարման/համակարգման փորձառություն ունեցող անհատների, ովքեր կմիանան ԹԻՀԿ թիմին և պատրաստակամություն կցուցաբերեն աջակցելու արդյունավետ հակակոռուպցիոն քաղաքականության և թափանցիկ ու հաշվետու կառավարման բարելավմանն ուղղված կազմակերպության ջանքերին։
Ստեփան Գիշյան հիմնադրամը հայտարարում է 2020 թ․-ի դրամաշնորհային մրցույթները
28 փետրվարի, 2020
“Stepan Gishyan” Charitable Foundation announces a grant tender for legal entities.
Երևանի ժառանգության և քաղաքային պլանավորման հարցեր․ քննարկում
26 փետրվարի, 2020
«Մոսկվա» կինոթատրոնի Ամառային դահլիճի (կիսա) փրկության 10-ամյակի կապակցությամբ, հաշվի առնելով, որ Երևանի ժառանգության և քաղաքային պլանավորման հարցերը մնում են չափազանց խնդրահարույց, հանրությունը պահանջում է քննարկումներ և անհապաղ բարեփոխումներ այս ասպարեզում,
ԵԺՊԿ-ն կազմակերպում է հանրային քննարկում:
«ԷՍՊԱՍ» ԿԵՆՏՐՈՆԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ
25 փետրվարի, 2020
Կենտրոնի համակարգողը առաջնորդում է կենտրոնի թիմին՝ նախագծելու և իրականացնելու նորարարական երիտասարդական ծրագրեր՝ շարունակաբար զարգացնելով սիներգիաները Հիմադրամի ծրագրերի միջև և գործընկերային հարաբերություններն այլ կառույցների հետ։ Զուգահեռաբար նախաձեռնում և կազմակերպում է ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ ֆոնդահայթայթման գործընթացները:
ՀՀ-ում գործող երիտասարդական հասարակական կազմակերպությունների դրամաշնորհային մրցույթ
25 փետրվարի, 2020
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Հայաստանի Հանրապետությունում գործող երիտասարդական հասարակական կազմակերպությունների համար հայտարարում է դրամաշնորհային մրցույթ:
Իրավաբան կանանց առաջնորդության դպրոց. հայտերի ընդունում
25 փետրվարի, 2020
ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը «Կանայք քաղաքականության մեջ» ծրագրի շրջանակներում ընդունում է դիմումներ «Իրավաբան կանանց առաջնորդության դպրոց»-ին մասնակցելու համար։
Մուլտիմեդիա դրամաշնորհ Հարավային Կովկասի կին լուսանկարիչների համար
24 փետրվարի, 2020
Multimedia Lab provides small production grants for female photographers from Georgia, Armenia, and Azerbaijan - collectively called the South Caucasus - to work on long-term projects (from 6 months to 12 months) in their countries. In the South Caucasus, female photographers are currently the most active in deeply examining challenging social issues, especially the role of gender.