Շտապում ենք Ձեզ տեղեկացնել՝ սկսվել է Armenia StartUp Cup 2016 Ազգային Առաջնությունը:
Ժամանակն է Ձեր սեփական գաղափարը դարձնել իրականություն և վերցնել Ձեզ պատկանող հաջողության գավաթը:
Armenia StartUp Cup 2016 Ազգային Առաջնությունը բիզնես մոդելների առաջնություն է, որը բաց է ցանկացած բիզնես գաղափարի համար: 2016թ-ին այն անցկացվում է Երևանում, Գյումրիում, Վանաձորում, Դիլիջանում և Ստեփանակերտում:
Armenia StartUp Cup 2016 Ազգային Առաջնությունը մրցանակային ֆոնդերը հետևյալն են՝
1-ին տեղը հաղթողը կստանա մինչև 1.500.000 ՀՀ Դրամ, որն իր մեջ կարող է ներառել Ձեր բիզնեսի զարգացման համար նախատեսված և հատուկ մշակված բիզնես, աուդիտորական, հաշվպահական, ֆինանսական, մարքեթինգային և մենեջմենթի խորհրդատվություններ և ծառայություններ: Առաջին մրցանակակիրը հնարավորություն է ստանում ներկայացնել Հայաստանը World StartUp Cup 2017-ում ` մրցելով ավելի քան 72 այլ պետությունների առաջին մրցանակակիրների հետ:
2-րդ տեղը՝ 1.000.000 ՀՀ Դրամ, որն իր մեջ կարող է ներառել Ձեր բիզնեսի զարգացման համար նախատեսված և հատուկ մշակված բիզես, աուդիտորական, հաշվպահական, ֆինանսական, մարքեթինգային և մենեջմենթի խորհրդատվություններ և ծառայություններ: Երկրորդ մրցանակակիրը հնարավորություն է ստանում ներկա գտնվելու World StartUp Cup 2017-ին, որտեղ հնարավորություն ունի իր բիզնեսը ներկայացնել տվյալ բիզնեսով հետաքրքրված վենչուրային ընկերություններին և հրեշտակ ներդրողներին:
3-րդ տեղը՝ 500.000 ՀՀ Դրամ, որն իր մեջ կարող է ներառել Ձեր բիզնեսի զարգացման համար նախատեսված և հատուկ մշակված բիզես, աուդիտորական, հաշվպահական, ֆինանսական, մարքեթինգային և մենեջմենթի խորհրդատվություններ և ծառայություններ: Երրորդ մրցանակակիրը նույնպես հնարավորություն է ստանում ներկա գտնվել World StartUp Cup 2017-ին, որտեղ հնարավորություն ունի իր բիզնեսը ներկայացնել տվյալ բիզնեսով հետաքրքրված վենչուրային ընկերություններին և հրեշտակ ներդրողներին:
Armenia StartUp Cup Ազգային Առաջնության ցանկացած մասնակից իր բիզնեսի համար կարևոր ձեռքբերումներով է եզրափակում այս մրցոյթում իր մասնակցությունը: Մրցույթի 4 ամիսների ընթացքում նա ստանում է անհատական խորհրդատվություն բիզնեսի ճիշտ ներկայացման (պրեզենտացիայի), հաշվպահության, ֆինանսների, մարքեթինգի և մենեջմենթի ոլորտներում. անհրաժեշտ իր նորաստեղծ բիզնեսի կայունացման համար:
Armenia StartUp Cup-ը Հայաստանում իրականացվում է արդեն 4-րդ անգամ և հանդես է գալիս որպես StartUp Cup համաշխարհային ցանցի մի մաս:
Armenia StartUp Cup 2015 հաղթող HY PICTURES թիմը մասնակցում է World StartUp Cup 2016, որը տեղի է ունենալու Վաշինգտոնում, Օգոստոսի 3 – 5-ը: Հատկանշական է, որ World StartUp Cup-ը որոշում կայացրեց հովանավորել HY PICTURES թիմի այցը:
StartUp Cup Բիզնես Մոդելների մրցույթը ծնվել է Սիլիկոնյան Հովտում: Մրցույթը վերջնական տեսքի է բերվել մասնակցող ձեռնարկատերերի, ժյուրիների, մենթորների, ձեռնարկատիրական ոլորտի ներկայացուցիչների և համայնքների առաջնորդների հետադարձ կարծիքների հիման վրա: 2012 թվականից ի վեր 208 մրցույթ իրականցվել է 72 երկրում, որին մասնակցել են 77982 ձեռնարկատերեր, ստեղծվել է 43384 աշխատատեղ և տեղի է ունեցել $744,527,056-ի ազդեցություն երկրների տնտեսությունների վրա:
Այն ձեռնարկատերերը, ովքեր ցանկանում են իրենց գաղափարը դարձնել գործող բիզնես, պետք է լրացնեն մասնակցության հայտը հետևյալ հղումով ՝ www.armenia.startupcup.com/submit:
Armenia StartUp Cup 2016 Ազգային Առաջնության մասնակցության կանոնների, ժամանակացույցի և այլ տեղեկությունների համար այցելե՛ք՝ www.armenia.startupcup.com
Սերգեյ Գասպարյան Armenia StartUp Cup Նախագծի Կառավարիչ
Հեռ: +374 94 400 104 [email protected]
New news «Gevorg Ter-Gabrielyan Speaks Individualism vis-a-vis Society, and Critical Thinking (in Armenian)» added. See More
New training «Organizational Capacity Assessment Tool (OCAT)» added. See More
New opportunity «Capacity development grants for civil society and media organisations within ProElect project» added. See More
New opportunity «Granting Opportunity from Open Government Partnership (OGP) for CSOs from Armenia, Georgia, Moldova, and Ukraine» added. See More
New news «Gevorg Ter-Gabrielyan on Criminal Subculture (in Armenian)» added. See More
New opportunity «Training Invitation by Eurasia Partnership Foundation: How can Civil Society Organizations work with International Organizations (in Armenian)» added. See More
New opportunity «Training Invitation by Eurasia Partnership Foundation: Principles of Fundraising (in Armenian)» added. See More