Շտապում ենք Ձեզ տեղեկացնել՝ սկսվել է Armenia StartUp Cup 2016 Ազգային Առաջնությունը:
Ժամանակն է Ձեր սեփական գաղափարը դարձնել իրականություն և վերցնել Ձեզ պատկանող հաջողության գավաթը:
Armenia StartUp Cup 2016 Ազգային Առաջնությունը բիզնես մոդելների առաջնություն է, որը բաց է ցանկացած բիզնես գաղափարի համար: 2016թ-ին այն անցկացվում է Երևանում, Գյումրիում, Վանաձորում, Դիլիջանում և Ստեփանակերտում:
Armenia StartUp Cup 2016 Ազգային Առաջնությունը մրցանակային ֆոնդերը հետևյալն են՝
1-ին տեղը հաղթողը կստանա մինչև 1.500.000 ՀՀ Դրամ, որն իր մեջ կարող է ներառել Ձեր բիզնեսի զարգացման համար նախատեսված և հատուկ մշակված բիզնես, աուդիտորական, հաշվպահական, ֆինանսական, մարքեթինգային և մենեջմենթի խորհրդատվություններ և ծառայություններ: Առաջին մրցանակակիրը հնարավորություն է ստանում ներկայացնել Հայաստանը World StartUp Cup 2017-ում ` մրցելով ավելի քան 72 այլ պետությունների առաջին մրցանակակիրների հետ:
2-րդ տեղը՝ 1.000.000 ՀՀ Դրամ, որն իր մեջ կարող է ներառել Ձեր բիզնեսի զարգացման համար նախատեսված և հատուկ մշակված բիզես, աուդիտորական, հաշվպահական, ֆինանսական, մարքեթինգային և մենեջմենթի խորհրդատվություններ և ծառայություններ: Երկրորդ մրցանակակիրը հնարավորություն է ստանում ներկա գտնվելու World StartUp Cup 2017-ին, որտեղ հնարավորություն ունի իր բիզնեսը ներկայացնել տվյալ բիզնեսով հետաքրքրված վենչուրային ընկերություններին և հրեշտակ ներդրողներին:
3-րդ տեղը՝ 500.000 ՀՀ Դրամ, որն իր մեջ կարող է ներառել Ձեր բիզնեսի զարգացման համար նախատեսված և հատուկ մշակված բիզես, աուդիտորական, հաշվպահական, ֆինանսական, մարքեթինգային և մենեջմենթի խորհրդատվություններ և ծառայություններ: Երրորդ մրցանակակիրը նույնպես հնարավորություն է ստանում ներկա գտնվել World StartUp Cup 2017-ին, որտեղ հնարավորություն ունի իր բիզնեսը ներկայացնել տվյալ բիզնեսով հետաքրքրված վենչուրային ընկերություններին և հրեշտակ ներդրողներին:
Armenia StartUp Cup Ազգային Առաջնության ցանկացած մասնակից իր բիզնեսի համար կարևոր ձեռքբերումներով է եզրափակում այս մրցոյթում իր մասնակցությունը: Մրցույթի 4 ամիսների ընթացքում նա ստանում է անհատական խորհրդատվություն բիզնեսի ճիշտ ներկայացման (պրեզենտացիայի), հաշվպահության, ֆինանսների, մարքեթինգի և մենեջմենթի ոլորտներում. անհրաժեշտ իր նորաստեղծ բիզնեսի կայունացման համար:
Armenia StartUp Cup-ը Հայաստանում իրականացվում է արդեն 4-րդ անգամ և հանդես է գալիս որպես StartUp Cup համաշխարհային ցանցի մի մաս:
Armenia StartUp Cup 2015 հաղթող HY PICTURES թիմը մասնակցում է World StartUp Cup 2016, որը տեղի է ունենալու Վաշինգտոնում, Օգոստոսի 3 – 5-ը: Հատկանշական է, որ World StartUp Cup-ը որոշում կայացրեց հովանավորել HY PICTURES թիմի այցը:
StartUp Cup Բիզնես Մոդելների մրցույթը ծնվել է Սիլիկոնյան Հովտում: Մրցույթը վերջնական տեսքի է բերվել մասնակցող ձեռնարկատերերի, ժյուրիների, մենթորների, ձեռնարկատիրական ոլորտի ներկայացուցիչների և համայնքների առաջնորդների հետադարձ կարծիքների հիման վրա: 2012 թվականից ի վեր 208 մրցույթ իրականցվել է 72 երկրում, որին մասնակցել են 77982 ձեռնարկատերեր, ստեղծվել է 43384 աշխատատեղ և տեղի է ունեցել $744,527,056-ի ազդեցություն երկրների տնտեսությունների վրա:
Այն ձեռնարկատերերը, ովքեր ցանկանում են իրենց գաղափարը դարձնել գործող բիզնես, պետք է լրացնեն մասնակցության հայտը հետևյալ հղումով ՝ www.armenia.startupcup.com/submit:
Armenia StartUp Cup 2016 Ազգային Առաջնության մասնակցության կանոնների, ժամանակացույցի և այլ տեղեկությունների համար այցելե՛ք՝ www.armenia.startupcup.com
Սերգեյ Գասպարյան Armenia StartUp Cup Նախագծի Կառավարիչ
Հեռ: +374 94 400 104 [email protected]
Ավելացված է նորություն` «Gevorg Ter-Gabrielyan Speaks Individualism vis-a-vis Society, and Critical Thinking (in Armenian)» Տեսնել ավելին
Ավելացված է նոր փաստաթուղթ` «Organizational Capacity Assessment Tool (OCAT)» Տեսնել ավելին
Ավելացված է նոր հնարավորություն` «Capacity development grants for civil society and media organisations within ProElect project» Տեսնել ավելին
Ավելացված է նոր հնարավորություն` «Granting Opportunity from Open Government Partnership (OGP) for CSOs from Armenia, Georgia, Moldova, and Ukraine» Տեսնել ավելին
Ավելացված է նորություն` «Gevorg Ter-Gabrielyan on Criminal Subculture (in Armenian)» Տեսնել ավելին
Ավելացված է նոր հնարավորություն` «Training Invitation by Eurasia Partnership Foundation: How can Civil Society Organizations work with International Organizations (in Armenian)» Տեսնել ավելին
Ավելացված է նոր հնարավորություն` «Training Invitation by Eurasia Partnership Foundation: Principles of Fundraising (in Armenian)» Տեսնել ավելին