Դրամաշնորհային հայտերի վերաբերյալ հայտադիմում Հայաստանում քաղաքացիական հասարակության կազմակերպությունների համար․ Ուժեղացնելով Արևելյան հարևանության տոկունությունը (BREN)
Ո՞վ կարող է դիմել |
Հայաստանի Հանրապետությունում գրանցված քաղաքացիական հասարակության կազմակերպություն, որը երբեք չի ստացել դրամաշնորհ BREN ծրագրից |
Դիմելու վերջնաժամկետը |
Օգոստոսի 11, 2025, 18։00 |
Դրամաշնորհի չափը |
30 000 – 50 000 բրիտանական ֆունտ |
Ֆինանսավորման տեսակը |
Ծրագրային դրամաշնորհներ |
Ծրագրի տևողությունը |
Առավելագույնը 9 ամիս, բոլոր ծրագրերը պետք է ավարտվեն մինչև 2026թ-ի մայիսի 31-ը |
Հատկացվելիք դրամաշնորհների նախատեսված քանակը |
Առավելագույնը 5 դրամաշնորհ |
Բոլոր պահանջվող փաստաթղթերը հասանելի են այստեղ.
1. Նախապատմությունը և նպատակը
«Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտը» (ՊԽԼԻ) ընդունում է հայտադիմումներ Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպություններից՝ որպես «Ուժեղացնելով Արևելյան հարևանության տոկունությունը» (BREN II) ծրագրի մաս։
Մեծ Բրիտանիայի կողմից ֆինանսավորվող BREN ծրագիրը աջակցում է քաղաքացիական հասարակության այն գործողությունները, որոնք բարելավում են կանանց և մարգինալացված այլ խմբերի մարդկային անվտանգությունը։
2025-2027 թվականների համար Հայաստանում յուրաքանչյուր ծրագիր պետք է անդրադառնա ստորև նշված առնվազն մեկ թեմատիկ առաջնահերթության և կիրառի գենդերազգայուն, կոնֆլիկտազգայուն մոտեցում՝ միևնույն ժամանակ ապահովելով ներառականություն։
Թեմատիկ առաջնահերթությունները Հայաստանի համար
(Օգտագործեք այս ուղեցույցը ծրագրային գործողությունները ձևավորելու համար)
- Կանայք, խաղաղություն և անվտանգություն (ԿԽԱ)
- Գործողություններ և շահերի պաշտպանությանն ուղղված ջանքեր, որոնք ուղղված են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թիվ 1325 բանաձևի շուրջ Հայաստանի Հանրապետության Գործողությունների ազգային ծրագրի դրույթների իրականցմանը, մշտադիտարկմանը և գնահատմանը, ինչպես նաև բյուջետավորմանը։
- Շահերի պատշանությանն ուղղված գործողություններ, որոնք իրականացվում են տեղական և կենտրոնական իշխանությունների հետ համատեղ և ուղղված են Հայաստանում ԿԽԱ օրակարգի առաջխաղացմանը։
- ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թիվ 1325 բանաձևի շուրջ Հայաստանի Հանրապետության Գործողությունների ազգային ծրագրի տեղայնացում Երևանից դուրս և հատկապես սահմանամերձ շրջաններում։
- Ամուր համագործակցության/կապերի/հաղորդակցության ստեղծում պետական գործիչների հետ՝ խաղաղության, կայունության և մարդկային անվտանգության գործընթացներում կանանց իմաստալից մասնակցությանը նպաստելու համար։
- Գործողություններ և շահապաշտպան արշավներ, որոնք ուղղված են անվտանգության/մարդկային անվտանգության և խաղաղության կերտման գործընթացներում կանանց մասնակցության մեծացմանը։
- Տարբեր խմբերի ներգրավվածության մեծացում Հայաստանում խաղաղության և անվտանգության շուրջ քննարկումների և որոշումների կայացման գործընթացներում։
- Իրազեկման և կարողությունների զարգացման աշխատանքներ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, կանանց կազմակերպությունների, երիտասարդ կանանց և աղջիկների և մարգինալացված խմբերի համար՝ Հայաստանում ԿԽԱ օրակարգի իրականացմանը նպաստող գործողությունների ստեղծման համար։
- ԿԽԱ օրակարգի, գենդերային հավասարության վերաբերյալ մեդիա նյութերի և հետազոտությունների, ուսումնական ծրագրերի և այլ նյութերի ստեղծում, որոնք կօգտագործվեն տարբեր դերակատարների իրազեկվածությունը բարձրացնելու համար։
- Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից անմիջականորեն տուժած, տեղահանված անձանց, հատկապես կանանց և աղջիկների կարիքների, փորձի և շահերի բացահայտմանը և պաշտպանությանն ուղղված գործունեություններ և արշավներ։
- Տեղահանված, ԼՂ հակամարտությունից անմիջականորեն տուժած կանանց, կանանց և աղջիկների համար ոչ ֆորմալ կրթական հնարավորություններ՝ խաղաղության և մարդկային անվտանգության հարցերի, ինչպես նաև ԿԽԱ օրակարգի վերաբերյալ իրենց գիտելիքները հարստացնելու համար։
2. Հնարավոր գործողությունները
ՊԽԼԻ-ն հաշվի կառնի այն ծրագրերը, որոնք կենտրոնացած կլինեն հետևյալ կետերից մեկի կամ մի քանիսի վրա․
- Նյութերի ստեղծում: հետազոտական, կրթական, կամ մեդիա։ Խրախուսելի են նորարարական մոտեցումները։
- Շահերի պաշտպանություն։ համագործակցություն կառավարության, տեղական իշխանությունների կամ համայնքային հաստատությունների հետ։
- Համայնքային աշխատանք: կանանց, փոքրամասնությունների, տեղահանված անձանց, փախստականների, երիտասարդների և այլ խմբերի կարողությունների և գիտելիքների զարգացում։
- Կարողությունների զարգացում: կազմակերպչական կամ շահագրգիռ կողմերի վերապատրաստում/աջակցություն։
- Ցանցային համագործակցություն: գործընկերություններ և կոալիցիաներ, որոնք կիսում են ռեսուրսները և խթանում փոփոխություններ։
Մեծապես խրախուսվում է դիմել․
- քաղաքացիական հասարակության այն կազմակերպություններին, որոնք առաջնորդվում են կանանց կամ երիտասարդության կողմից,
- քաղաքացիական հասարակության կազմակերպություններին, որոնք առաջնորդվում են տեղահանված, էթնիկ/կրոնական փոքրամասնությունների կամ այլ համայնքների կողմից,
- Երևանից դուրս, հատկապես սահմանամերձ մարզերում գործող քաղաքացիական հասարակության կազմակերպություններին,
- նոր ստեղծված կազմակերպություններին։
Համատեղ հայտեր
Գործընկերությունները ողջունելի են, մասնավորապես եթե․
- միավորում են մայրաքաղաքում և մարզերում գտնվող ՔՀԿ-ներին,
- միավորում են փորձառության տարբեր ոլորտներ,
- միավորում են ՔՀԿ-ները մեդիա կազմակերպությունների հետ,
- միավորում են մեծամասնության և փոքրամասնության կողմից ղեկավարվող խմբերին,
- ներառում են գործընկերներ BREN ծրագրի այլ երկրներից (խնդրում ենք կապ հաստատել BREN II ծրագրի հայաստանյան համակարգող Քնարիկ Մկրտչյանի հետ [email protected] էլ․ հասցեով մինչև սուն թվականի օգոստոսի 1-ը հնարավոր գործընկերների հետ կապի դուրս գալու մասով աջակցություն ստանալու համար)։
3.Ի՞նչ է պահանջվում
Դիմորդները պետք է ցույց տան.
- հարգանք գենդերային հավասարության և բազմազանության նկատմամբ, կոնֆլիկտազգայուն և գենդերազգայուն մոտեցում,
- ռիսկերը նույնականացնելու, վերլուծելու և մեղմացնելու կարողություն,
- ծրագրերի և ֆինանսների կառավարման թափանցիկություն․
- այլ դրամաշնորհառուների հետ սովորելու և կիսվելու պատրաստակամություն,
- անաչառություն, կուսակցական կամ քաղաքական չեզոքություն
- կայունության հստակ ծրագիր (դրամաշնորհի ավարտից հետո իրականացված ծրագրի ազդեցության շարունակականության համար)։
Հաջողակ դիմորդները հնարավորություն կունենան մասնակցել BREN-ի ազգային/տարածաշրջանային ուսումնական միջոցառումներին և միգուցե անցնեն կազմակերպության կարողությունների և տոկունության գնահատում։
4. Հայտադիմումների փաթեթը
Էլեկտրոնային նամակով ուղարկեք (էլ․ նամակի Subject մասում նշել: BREN II-ABPG-2025-ARM-Org Acronym]) հետևյալ հասցեին [email protected]
- լրացված հայտադիմումը (առավելագույնը 10 էջ),
- բյուջեն՝ մանրամասներով (Excel),
- հավելվածները․
- կազմակերպության գրանցման վկայական,
- ֆինանսական վերջին հաշվետվություն (աուդիտի ենթարկված կամ չենթարկված),
- կազմակերպության կառուցվածք (Chart)/ անձնակազմի ցանկ,
- պաշտպանության/safeguarding քաղաքականությունը կամ ստորագրված հանձնառությունը։
5. Գնահատում և ընտրություն
Հայտադիմումների գնահատումն իրականացվելու է երկու փուլով։ Առաջին փուլում կառանձնացվեն միավորների հետևյալ շեմը հաղթահարած հայտադիմումները․
Գնահատում |
Միավոր |
Հայտադիմումը հստակ է և մանրամասն, բոլոր անհրաժեշտ փաստաթղթերն առկա են, իսկ առաջարկվող ծրագիրն ակնհայտորեն համահունչ է BREN ծրագրի թեմատիկ առաջնահերթություններին։ |
8-10 միավոր |
Հայտադիմումը հիմնականում պարզ է և պարունակում է բավարար տեղեկատվություն, հիմնական փաստաթղթերի մեծ մասն առկա է, իսկ առաջարկվող ծրագիրը հիմնականում համահունչ է BREN ծրագրի թեմատիկ առաջնահերթություններին։ |
5-7 միավոր |
Հայտադիմումն անհասկանալի է կամ բացակայում են փաստաթղթեր, կամ թեմատիկ ուղղությունը չի համապատասխանում BREN ծրագրի թեմատիկ առաջնահերթություններին: |
1-4 միավոր |
ՊԽԼԻ-ն կարող է պարզաբանումներ խնդրել կազմակերպություններից:
Նվազագույնը 5 միավոր ունցող հայտադիմումները կներկայացվեն ընտրող հանձնաժողովի վերջնական դիտարկմանը։ Եթե ավելի քան 15 հայտեր ստանան նվազագույն 5 միավորը, ՊԽԼԻ-ն միգուցե բարձրացնի շեմը։
Վերջնական ընտրություն
Ընտրող հանձնաժողովը, որը բաղկացած է ՊԽԼԻ-ի և Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանատան ներկայացուցիչներից, կգնահատի հայտադիմումները՝ հիմնվելով ստորև բերված աղյուսակում նկարագրված չափանիշների վրա: Ֆինանսավորման համար կընտրվեն ամենաբարձր միավորներ ստացած հայտադիմումատուները: Ֆինանսավորումը կախված կլինի ստուգման գործընթացներից։
Հ/Հ |
Չափանիշ |
Առավելագույն միավորներ |
1. |
Մրցույթի նպատակներին համապատասխան արձագանք Ծրագրի նախագիծը համապատասխանում է սույն մրցույթի նպատակներին և առաջարկում է համապատասխան լուծումներ Հայաստանում առկա մարտահրավերներին: Այն հիմնված է առաջարկվող թեմատիկ ոլորտների վրա և իր ներդրումն է ունենում դրանցում։ |
30 |
2. |
Տեխնիկական մոտեցում Առաջարկվող ծրագրի նախագիծը ներկայացնում է իրավիճակի հստակ վերլուծություն, հատկորոշում է ծրագրի հստակ նպատակները, վերջնարդյունքները և գործողությունները, որոնք համապատասխան են միմյանց: Ծրագիրը կարող է իրականացվել չափավոր ռիսկերով: |
30 |
3. |
Կազմակերպության դիմակայունություն Ծրագիրը ցույց է տալիս, որ ծրագրի իրականացումը բխում է կազմակերպության շահերից և կօգնի կազմակերպությանը դառնալ ավելի դիմակայուն։ |
20 |
4. |
Ծախսերի գնահատում Ծրագրի բյուջեն հստակ է և համապատասխանում է տեխնիկական մոտեցմանը։ Ներառված ծախսերը խելամիտ են և անհրաժեշտ են ծրագրի նպատակներին հասնելու համար։ |
20 |
Տեխնիկական առավելագույն ընդհանուր միավոր: |
100 |
6. Դիմելու գործընթացը և ժամանակացույցը
Հետաքրքրված կազմակերպությունները կարող են լրացված հայտադիմումը և բյուջեի ձևաթուղթը, ինչպես նաև հավելվածներն ուղարկել հետևյալ էլեկտրոնային հասցեին։ [email protected]
Հայտադիմումները կարող են ներկայացվել հայերենով կամ անգլերենով (նախընտրելի լեզուն անգլերենն է, այնուամենայնիվ, հայտադիմումի լեզուն չի ազդի դրամաշնորհի հատկացման վերաբերյալ որոշման վրա):
Մենք խրախուսում ենք, որ պատմողական և ֆինանսական առաջարկները գրվեն կազմակերպության աշխատակիցների կողմից: Արհեստական բանականության (AI) օգտագործումը հասցնել նվազագույնի և օգտագործվի պատասխանատվությամբ և էթիկայի նորմերի շրջանակներում:
ՊԽԼԻ-ին իրեն իրավունք է վերապահում ավելի շատ կամ քիչ քանակությամբ դրամաշնորհներ տրամադրել՝ հիմնվելով ստացված հայտադիմումների որակի և ընտրության ժամանակ առկա համատեքստի վրա։
Ունե՞ք հարցեր։ Կապ հաստատեք Հայաստանում BREN ծրագրի համակարգող Քնարիկ Մկրտչյանի հետ [email protected] էլ․ հասցեով։ Հարցերի պատասխանները կտրամադրվեն մինչև 2025թ-ի օգոստոսի 5-ը։ Դրամաշնորհի մասին տեղեկատվական առցանց հանդիպումը տեղի կունենա սույն թվականի հուլիսի 29-ին, ժամը 11։00-13։00։ Հանդիպմանը գրանցվելու և մասնակցելու համար խնդրում ենք անցնել հետևյալ Զում հղմամբ։
7. ՊԽԼԻ-ի և BREN II-ի մասին
Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտը (ՊԽԼԻ ) (iwpr.net) միջազգային ոչ առևտրային կազմակերպություն է, որը կառուցում է խաղաղություն և ժողովրդավարություն ազատ լրատվամիջոցների և տոկուն քաղաքացիական հասարակության միջոցով։
«Ուժեղացնելով Արևելյան հարևանության տոկունությունը 2» (BREN-II) ծրագիրն իրականացվում է «Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտ»-ի կողմից և ֆինանսավորվում է Մեծ Բրիտանիայի Արտաքին գործերի, համագործակցության և զարգացման նախարարության (FCDO) կողմից։
Սիրով սպասում ենք Ձեր նորարարական առաջարկներին, որոնք կնպաստեն Հայաստանում խաղաղությանը, անվտանգությանը և ներառականությանը։