We are small teams doing BIG things!
Published on: 05 August, 2025
Funding Opportunity from CARD Foundation (in Armenian)

CARD հիմնադրամի կողմից իրականացվող «Սյունիքի կայուն և արդյունավետ տնտեսական զարգացում. գյուղմթերքի վերամշակում» (SEEDS) ծրագիրը, որը ֆինանսավորվում է Եվրոպական Միության (ԵՄ) և Ավստրիական Զարգացման Համագործակցության կողմից «Սյունիքի վերականգնման, դիմակայունության և զարգացման ծրագրի» (R2D Սյունիք) ներքո հայտարարում է գյուղատնտեսական ոլորտում սննդի վերամշակման միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների, ինչպես նաև բիզնես գաղափար ունեցող անհատների համար դրամաշնորհային ծրագրի մրցույթ։
Մրցույթին կարող են դիմել ՀՀ Սյունիքի մարզում գյուղմթերքի վերամշակման ոլորտում գործող, սկսնակ միկրո, փոքր և միջին ձեռնարկություններ ինչպես նաև բիզնես գաղափար ունեցող անհատներ։
Դիմելու պայմաններին և կարգին կարող եք ծանոթանալ այս հղումով։
Հայտադիմումի հետ կապված հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել (+374 60) 440 550 հեռախոսահամարով կամ գրելով [email protected] էլ․ հասցեին 2025 թվականի օգոստոսի 1-ից։
* Ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Ավստրիական զարգացման համագործակցության կողմից։
** «Դիմակայուն Սյունիք թիմ Եվրոպա նախաձեռնությունը» Եվրոպական միության, Եվրոպական ներդրումային բանկի, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի, ԵՄ անդամ երկրների՝ Ավստրիայի, Չեխիայի, Էստոնիայի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Լիտվայի, Նիդերլանդների, Լեհաստանի, Շվեդիայի, ինչպես նաև գործընկեր հանդիսացող Շվեյցարիայի համատեղ նախաձեռնությունն է, որի նպատակն է նպաստել Սյունիքի մարզի կայուն սոցիալ-տնտեսական զարգացմանը:
Grant