Փոքր թիմերով մեծ գործեր	
	
			Հնարավորություն
Հնարավորություններ դիմել մրցույթների, մասնակցել, աշխատանք գտնել, դրամաշնորհ ստանալ, կարծիք հայտնել և այլն: Տեղեկացրե´ք մեզ, գրելով Ուստային, Ձեր կազմակերպության կողմից տրամադրվող հնարավորությունների մասին
Աշխատանքի հնարավորություն ԹԻՀԿ-ի կողմից․ դրամաշնորհների կառավարիչ
11 հոկտեմբերի, 2021
																								
													Կազմակերպությունը փնտրում է դրամաշնորհների կառավարչի, որը կմիանա ԹԻՀԿ թիմին և պատասխանատու կլինի Կազմակերպության դրամաշնորհների և  ենթադրամաշնորհների ֆինանսական կառավարման և վերահսկման համար: Դրամաշնորհների կառավարիչը անմիջականորեն հաշվետու կլինի ծրագրի տնօրենին: 
 
											
					
				ՀԲԸՄ-ն հայտարարում է «Կին Ծրագրավորողներ» ծրագրի երկրորդ խմբի հավաքագրման մասին
11 հոկտեմբերի, 2021
																								
													Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ) շարունակում է կանանց հզորացմանն ուղղված իր գործունեությունը՝ հայտարարելով իր «Կին ծրագրավորողներ» ծրագրի շարունակության մասին։ Այս  ծրագրի  շրջանակներում ՀԲԸՄ-ն Հայաստանի  կանանց համար կազմակերպում է տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտի անվճար դասընթացներ՝ հնարավորություն ընձեռելով աշխատանք գտնել երկրում արագ զարգացող, հաջողակ և լավ վարձատրվող աշխատաշուկայում։
 
											
					
				Դասընթացի մասնակցության հրավեր ԹԻՀԿ-ի կողմից․ հանրակրթության հաշվետվողականության բարելավման թեմայով
11 հոկտեմբերի, 2021
																								
													Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն ՀԿ-ն կազմակերպում է դասընթաց Հանրակրթության հաշվետվողականության բարելավման թեմայով՝ ներկայացնելու և քննարկելու հանրակրթության (և մասնավորապես դպրոցների) ոլորտում հանրային քաղաքականության միտումները, ընթացակարգերը, դպրոցների կառավարման և ֆինանսավորման մեխանիզմները, մասնակցային և քաղաքացիական վերահսկման մեխանիզմները և գործիքակազմը։
 
Դասընթացը բաղկացած է&nb...
											
					
				Մրցույթի մասնակցության հրավեր։ «100 գաղափար Հայաստանի համար»
07 հոկտեմբերի, 2021
																								
													ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մեկնարկել է «100 գաղափար Հայաստանի համար» նորարարական նախագծերի և գիտատեխնիկական մշակումների մրցույթի կազմակերպման աշխատանքները:
											
					
				«Քաղաքականության փաստաթուղթ մշակելու ձեռնարկ» կազմելու հրավեր
06 հոկտեմբերի, 2021
																								
													ԵՀՀ-ն համագործակցության է հրավիրում քաղաքականության փաստաթուղթ մշակելու փորձագետի:
											
					
				Սյունիքում երիտասարդ փորձագետների ակումբի ձևավորման հրավեր
05 հոկտեմբերի, 2021
																								
													«Ծիածան» Առաջնորդների Կրթական Կենտրոն ՀԿ-ն «Սյունիքում ՏԻՄ ռազմավարության բարելավում` ուղղված ճգնաժամերի կառավարմանն ու հանրային պաշտպանությանը» («ՊրոՓաբլիկ») ծրագրի շրջանակներում հրավիրում է Սյունիքի երիտասարդ մասնագետներին մասնակցելու փորձագիտական ակումբի ձևավորմանը։
 
											
					
				Նպաստի՛ր համայնքիդ ուժեղացմանը․ Տեսաուղերձների մրցույթ երիտասարդ սյունեցիների համար.
05 հոկտեմբերի, 2021
																								
													«Ծիածան» Առաջնորդների Կրթական Կենտրոն ՀԿ «Սյունիքում ՏԻՄ ռազմավարության բարելավում` ուղղված ճգնաժամերի կառավարմանն ու հանրային պաշտպանությանը» («ՊրոՓաբլիկ») ծրագրի շրջանակներում հրավիրում է Սյունիքի բոլոր համայնքների 15 տարեկանից բարձր երիտասարդներին մասնակցելու մարդու անվտանգության իրավունքի բաղադրիչների (մարդու իրավունքներ, սոցիալական, տնտեսական, շրջակա միջավայրի, առողջապահության, տուրիզմի, գյուղատնտեսության և պարենային ոլորտներ) վերաբերյալ տեսաուղերձների մրցույթին։
											
					
				Աշխատանքի հնարավորություն «Մարդու իրավունքների եզդիական կենտրոն» ՀԿ-ի կողմից․ լրագրող
04 հոկտեմբերի, 2021
																								
													
Մարդու իրավունքների եզդիական կենտրոնը փնտրում է լրագրող՝ կազմակերպության Խիրատ Մեդիա լրատվական հարթակում աշխատելու համար։
 
											
					
				