Սահմանադրական դատարանի համար վիզուալ ուղեցույց (brandbook) և մուլտիմեդիա նյութեր արտադրելու նպատակով հայտեր ներկայացնելու առաջարկ

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի համար վիզուալ ուղեցույց (brandbook) և մուլտիմեդիա նյութեր արտադրելու նպատակով
հայտեր ներկայացնելու առաջարկ
10 նոյեմբերի 2021 թ.
Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ) Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի (ՍԴ) համար տեսողական ուղեցույցի (brandbook) և գործունեության վերաբերյալ վիզուալ նյութեր պատրաստելու նպատակով համագործակցության է հրավիրում մարքեթինգային, գովազդային կամ հարակից ոլորտների կազմակերպությունների։
- Ծառայության նպատակը և նկարագրությունը
 
2021 թ․ սեպտեմբերին մեկնարկեց ՍԴ հաղորդակցության ռազմավարության և զանգվածային լրատվամիջոցների հետ հարաբերվելու կարողությունների զարգացման ծրագիրը, որն իրականացնում է ԵՀՀ-ն՝ Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության դեսպանատան աջակցությամբ։
Ծրագրի նպատակներն են նպաստել ՍԴ-ի նկատմամբ հանրային վստահության աճին, կատարելագործել Բարձր դատարանի հանրային հաղորդակցության ռազմավարությունն ու գործիքները։
Սույն ծրագրի շրջանակներում, ի թիվս այլ գործողությունների, նախատեսվում է Սահմանադրական դատարանի և մասնագիտացված կազմակերպության հետ համագործակցությամբ՝
- ստեղծել ՍԴ վիզուալ ուղեցույցը (brandbook), որը կհամապատասխանի Բարձր դատարանի արդեն գոյություն ունեցող մոտեցումներին ու առկա կազմակերպչական պահանջներին.
 - ձևավորել վիզուալ ուղեցույցից բխող հաղորդակցական գործիքներ, այդ թվում.
 
- սոցիալական մեդիայում ՍԴ հարթակների համար (FB/Twitter/Instagram) նախատեսված հաղորդակցական կաղապարներ (templates).
 - ՍԴ առցանց տեղեկագրի համար նախատեսված կաղապարներ (օրինակ՝ MailChimp հարթակում).
 
- մշակել ՍԴ աշխատանքի մասին պատմող 5 առցանց ուղեցույցների և տեղակագրերի ոճը.
 - արտադրել ՍԴ գործառույթների մասին պատմող առնվազն 8 վիզուալ նյութ, որոնք պետք է անդրադառնան հետևյալ թեմաների.
 
- ՍԴ լիազորություններն ու իրավասությունը
 - Ո՞ր դեպքում է կարող ֆիզիկական կամ իրավաբանական անձը դիմել Սահմանադրական դատարան.
 - ՍԴ դիմելու կարգը. ինչպիսի՞ պահանջներ են ներկայացվում դիմումին, և ի՞նչ նյութեր են դրան կցվում.
 - Ո՞վ կարող է ներկայացնել կողմին Սահմանադրական դատարանում.
 - Սահմանադրական դատարանում անհատական դիմում ներկայացնելիս ի՞նչ դրույքաչափով է գանձվում պետական տուրքը: Արդյո՞ք անհատական դիմում ներկայացնելու պարագայում հնարավոր է միջնորդել պետական տուրքի վճարումից ազատելու մասին.
 - Ի՞նչ ժամկետներ են նախատեսված Սահմանադրական դատարանում գործերի քննության համար.
 - ՍԴ որոշումները և դրանց իրավական հետևանքները.
 - ՍԴ միջազգային գործունեություն։
 
Վիզուալ նյութերի ծավալը չպիտի գերազանցի 1 րոպեն:
2․ Ժամանակացույցը և բյուջեն
| Միջոցառում | 
			 Ժամկետ  | 
		
| 
			 Քննարկումներ ՍԴ աշխատակազմի և ԵՀՀ-ի հետ վիզուալ ուղեցույցի ստեղծման վերաբերյալ  | 
			15 դեկտեմբերի 2021 թ. | 
| 
			 Վիզուալ նյութերի սցենարների քննարկում ՍԴ աշխատակազմի և ԵՀՀ հետ, սցենարների հաստատում  | 
			25 դեկտեմբերի 2021 թ. | 
| 
			 Վիզուալ ուղեցույցի առաջին նախագծի ներկայացում  | 
			25 հունվարի 2022 թ. | 
| 
			 Սոցիալական մեդիայի համար նախատեսված և այլ կաղապարների ներկայացում  | 
			10 փետրվարի 2022 թ. | 
| 
			 Վիզուալ նյութերի առաջին նախագծերի ցուցադրություն  | 
			20 փետրվարի 2022 թ. | 
| 
			 Վիզուալ ուղեցույցի վերջնական տարբերակի ներկայացում  | 
			25 փետրվարի 2022 թ. | 
| Վիզուալ նյութերի վերջնական տարբերակների ներկայացում | 25 մարտի 2022 թ. | 
Ծառայությունների մատուցման բյուջեն կազմում է ոչ ավել, քան 11,000 եվրոյին համարժեք ՀՀ դրամ՝ ներառյալ պարտադիր հարկերը։
Մրցույթի մասնակցության պարտադիր պայմաններ.
- Մարքեթինգի, գովազդի կամ հարակից ոլորտում աշխատանքային փորձ և պորտֆոլիո.
 - Վիզուալ/մուլտիմեդիա նյութերի արտադրման համապատասխան փորձ.
 - Նախագծեր իրականացնելու փորձը կդիտարկվի որպես առավելություն.
 - Պետական հաստատությունների և/կամ միջազգային և/կամ ոչ կառավարական կազմակերպությունների հետ համագործակցության դրական փորձը կդիտարկվի որպես մրցակցային առավելություն.
 - Սահմանադրական դատարանի գործառույթների իմացությունը կդիտարկվի որպես առավելություն։
 
Դիմելու կարգը և ընտրությունը
Մրցույթին ներկայացվող առաջարկի փաթեթը պիտի ընդգրկի.
- Մրցույթին դիմող կազմակերպության համառոտ նկարագիրը և հիմնական աշխատակիցների կենսագրականները (CV).
 - Կազմակերպության պորտֆոլիոն` ներառյալ մուլտիմեդիա նյութերը.
 - Սույն աշխատանքը կատարելու համառոտ հայտ, որը կպարունակի հետևյալ կետերը.
 
- Վիզուալ լուծումների առաջարկներ ՍԴ սոցիալական մեդիա հարթակների համար (1-2 տարբերակ).
 - ՍԴ մասին պատմող վիզուալ/մուլտիմեդիա նյութի առաջարկություն (ոչ ավելի քան 1800 նիշ).
 
4․ Բյուջե.
Առավելություն կտրվի նորարարական մոտեցումներին և առաջարկներին։ Հայտերը անհրաժեշտ է ներկայացնել էլեկտրոնային տարբերակով՝ վերը նշված փաստաթղթերը ուղարկելով [email protected] էլ. փոստին՝ թեմայի դաշտում նշելով՝ CC_Visibility:
Հայտերի ընդունման վերջնաժամկետը 2021 թվականի դեկտեմբերի 3-ն է։
Ընտրված կազմակերպությունները կհրավիրվեն ՍԴ աշխատակազմի և ԵՀՀ ծրագրային պատասխանատուների հետ քննարկման։ Հաղթող կազմակերպությունը կհայտարարվի մինչև ս․թ․ դեկտեմբերի 10-ը։
Հարցերի դեպքում խնդրում ենք դիմել ԵՀՀ ծրագրի աշխատակից Դիանա Շահբազյանին (+374 98) 512653 հեռախոսահամարով։
