Փոքր թիմերով մեծ գործեր
Հնարավորություն
Հնարավորություններ դիմել մրցույթների, մասնակցել, աշխատանք գտնել, դրամաշնորհ ստանալ, կարծիք հայտնել և այլն: Տեղեկացրե´ք մեզ, գրելով Ուստային, Ձեր կազմակերպության կողմից տրամադրվող հնարավորությունների մասին
Մասնակցության մրցույթ. Սոցիալական ձեռներեցություն․ Հայաստան-Թուրքիա փոխանակման ծրագիր
25 հոկտեմբերի, 2017
Ծրագրի նպատակն է` կամրջել Հայաստանում եւ Թուրքիայում սոցիալական ձեռներեցներին, նախաձեռնելով երկու հարևան երկրների սոցիալական ձեռներեցների միջև գործընկերային հարաբերությունների ստեղծմանն ուղղված միջոցառումներ, նպաստելով գիտելիքների փոխանակմանն ու խթանելով տարածաշրջանում սոցիալական ձեռներեցության զարգացումն ու ոլորտի վերաբերյալ լուսաբանումը։
Արվեստի և մշակույթի բնագավառում գործող ՔՀԿ-ների համար դասընթաց
25 հոկտեմբերի, 2017
Եռօրյա դասընթացը նախատեսված է մշակույթի կամ արվեստի բնագավառում աշխատող ՔՀԿ-ների ղեկավարների համար արվեստի և մշակույթի կայուն կառավարման, նոր բիզնես մոդելների միջոցով մշակութային փորձի, բրենդավորման և արվեստի հաստատությունների ֆոնդհայթայթման հմտությունների զարգացման համար:
«Կորպորատիվ քարտուղարը կորպորատիվ կառավարման համակարգում» ձեռնարկի ներկայացում
24 հոկտեմբերի, 2017
Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն (ՀՌԿԿ)–Հայաստանը հրավիրում է «Կորպորատիվ քարտուղարը կորպորատիվ կառավարման համակարգում» ձեռնարկի ներկայացմանը:
Դարձի՛ր ՀՌԿԿ-Հայաստանի կրտսեր դրամաշնորհառու (անգլերեն)
24 հոկտեմբերի, 2017
Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն (ՀՌԿԿ)-Հայաստանն ուրախությամբ հայտարարում է Կրտսեր դրամաշնորհառուների ծրագրի 2017թ. շրջափուլի մեկնարկը:
Best of British Education կրթական ցուցահանդես
23 հոկտեմբերի, 2017
Երևանում Բրիտանական դեսպանատունը և Բրիտանական խորհուրդը հրավիրում են մասնակցելու Best of British Education կրթական ցուցահանդեսին, որը տեղի կունենա չորեքշաբթի, հոկտեմբերի 25-ին 14.30-ին Արմենիա Մարիոթ հյուրանոցում: Խնդրում ենք գրանցվել EducationUK կայքում ցուցահանդեսին մասնակցելու համար:
Կովկասի ինստիտուտը դասընթացի մասնակցության հրավեր է անում
22 հոկտեմբերի, 2017
The Caucasus Institute is accepting applications to participate in a Simulation Game on political conflict management and negotiations
that will take place on November 30-December 3, 2017 in Armenia.
«Իմ հավասարության պատմությունը» խորագրով էսսեների և լուսանկարների մրցույթ
22 հոկտեմբերի, 2017
Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության կոալիցիան հայտարարում է խտրականության հիմնախնդիրների վերաբերյալ «Իմ հավասարության պատմությունը» խորագրով էսսեների և լուսանկարների մրցույթ։
Մրցույթին կարող են մասնակցել բոլորը՝ առանց տարիքային, գենդերային, ազգային, կրոնական և այլ սահմանափակումների։
Ծրագրի ղեկավար` Մեծ Բրիտանիայի դեսպանատանը (անգլերեն)
19 հոկտեմբերի, 2017
The British Embassy in Yerevan is part of a worldwide network, representing British political, economic and consular interests overseas and is currently looking for a Programme Manager to oversee the delivery of the Good Governance Fund in Armenia, ensuring value for money and policy impact of the projects funded. To lead the scoping of project activities, the monitoring and evaluation of the activities of the Fund, and lead on the provision of high quality narrative reporting to key stakeholders on the impact of the Fund in Armenia. To contribute to the Embassy’s input into the strategy and long-term design of the Fund.