Փոքր թիմերով մեծ գործեր
Հնարավորություն
Հնարավորություններ դիմել մրցույթների, մասնակցել, աշխատանք գտնել, դրամաշնորհ ստանալ, կարծիք հայտնել և այլն: Տեղեկացրե´ք մեզ, գրելով Ուստային, Ձեր կազմակերպության կողմից տրամադրվող հնարավորությունների մասին
Աշխատանք IDeA հիմնադրամում
24 նոյեմբերի, 2017
IDeA-ի աշխատակիցները հավատարիմ են Հայաստանում իրական փոփոխություն բերելու և հայերի ինքնությունն ամբողջ աշխարհում հզորացնելու գաղափարին: Բոլոր նրանք, ովքեր միանում են IDeA-ին, հնարավորություն ունեն աննախադեպ փոփոխության մաս դառնալ և սեփական հետքը թողնել հայկական աշխարհում:
«Մարդու իրավունքներն ու մեդիան»․ դասընթաց
20 նոյեմբերի, 2017
«ՀԿ Կենտրոն» ՔՀԶ ՀԿ-ն «Վանաձոր ԻնֆոՏուն» ծրագրի շրջանակներում կազմակերպում է հերթական դասընթացը։
ՀԿ-ների ոլորտում իրավական փոփոխությունների վերաբերյալ դասընթաց Երևանում. ՀԿ-ների սոցիալական ձեռնարկատիրության և կամավորության իրավակարգավորումները
20 նոյեմբերի, 2017
Հաշվի առնելով ՀԿ-ների գործունեության իրավակարգավորմանը կոչված օրենսդրական վերջին փոփոխությունները, մասնավորապես` «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ նոր օրենքի ընդունումը (օրենքը հասանելի է հետևյալ հղմամբ` http://www.arlis.am/documentview.aspx?docid=110802), որով պայմանավորված՝ անհրաժեշտություն է առաջացել՝ ՀԿ-ների կանոնադրությունները համապատասխանեցնելու օրենսդրական նոր պահանջներին, «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրը իրականացնում է ՔՀԿ-ների համար վերապատրաստման դասընթաց հասարակական կազմակերպությունների ոլորտում իրավական փոփոխությունների վերաբերյալ:
"Կուսակցական համակարգերը ժողովրդավարության և ընտրական ավտորիտար ռեժիմների անցնելու գործում" զրույցների շարք
20 նոյեմբերի, 2017
Why do party systems in electoral authoritarian regimes and transitional democracies vary? Some ruling parties control a super-majority of votes and face a fractionalized opposition, while others control smaller majorities and face more unified oppositions. Existing research shows regimes with smaller ruling parties and unified oppositions are more likely to lose elections, but has not examined why these different types of party systems emerge in the first place. Ms. Coberly argues that a state’s infrastructural power shapes the fractionalization of party systems in these countries, conditional on political freedom in a country.
«Տարվա Լավագույն Կամավոր» մրցանակաբաշխություն & VolEx
19 նոյեմբերի, 2017
«Հայ կամավորների բանկ» երիտասարդական հասարակական կազմակերպությունը ՀՀ-ում կամավորության մշակույթի ձևավորման, զարգացման և տարածման նպատակով այս տարի ևս տոնում է կամավորների միջազգային օրը:
Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին Դրամաշնորհային ծրագիր – Առաջարկներ ներկայացնելու հրավեր
17 նոյեմբերի, 2017
«Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին II» ծրագրի շրջանակներում Հայաստանի և Թուրքիայի ութ հասարակական կազմակերպությունների կոնսորցիումը հայտարարում է դրամաշնորհների մրցույթին մասնակցելու համար առաջարկներ ներկայացնելու հրավեր:Ծրագիրը ֆինանսավորվում է`
ՑԵՑ-Քաղաքական արվեստի մրցույթ. Փնտրվում են առաջին մրցանակակիրները
17 նոյեմբերի, 2017
«ՄեդիաԼաբը» փնտրում է «ՑԵՑ» քաղաքական արվեստի առաջին մրցանակակիրներին։
Արարատի մարզում գործող ՀԿ-ների և երիտասարդ առաջնորդների համագործակցության հզորացում
17 նոյեմբերի, 2017
«Կենաց ծառ» բնապահպանական հասարակական կազմակերպությունը սիրով հրավիրում է Ձեր կազմակերպության ակտիվ անդամներին և համայքի ակտիվ երիտասարդներին մասնակցել Եվրամիության աջակցությամբ «Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ծառայության» աջակցությամբ իրականացվող «Արարատի մարզում գործող ՀԿ-ների և երիտասարդ առաջնորդների համագործակցության հզորացում» աշխատարանների շարքին:
