Փոքր թիմերով մեծ գործեր
Հնարավորություն
Հնարավորություններ դիմել մրցույթների, մասնակցել, աշխատանք գտնել, դրամաշնորհ ստանալ, կարծիք հայտնել և այլն: Տեղեկացրե´ք մեզ, գրելով Ուստային, Ձեր կազմակերպության կողմից տրամադրվող հնարավորությունների մասին
Բաց կառավարման գորընկերություն-Հայաստան նախաձեռնության քարտուղարության հայտարարությունը ՔՀԿ-ների համար
23 սեպտեմբերի, 2019
Բաց կառավարման գորընկերություն-Հայաստան նախաձեռնության քարտուղարությունը հայտարարում է Քաղաքացիական հասարակության և մասնավոր կազմակերպությունների հայտերի ներկայացում՝ 2018-2020 թթ. գործողությունների ծրագրի հանձնառությունները իրականացնելու և աշխատանքային խմբում ընդգրկվելու համար:
Հոգեբանի թափուր հաստիք «Կանանց Իրավունքների Տուն» ՀԿ-ում
23 սեպտեմբերի, 2019
Պաշտոնը` Հոգեբան
Աշխատանքի սկիզբը՝ 2020թ.-ի հունվար
Աշխատանքը՝ լրիվ դրույք
Դիմելու վերջնաժամկետ՝ 2019թ.-ի սեպտեմբերի 29
Վայրը` ք․Գյումրի
Գրաֆիկ դիզայների աշխատանքի հայտարարություն
23 սեպտեմբերի, 2019
Եվրասիա համագործակցություն հիմնադրամը հայտարարում է գրաֆիկ դիզայների մրցույթ ԵՀՀ-ի ծառայություններ մատուցող անհատների, կազմակերպությունների ցանկը (vendor list) համալրելու և ԵՀՀ գործունեությանն առնչվող տպագիր և էլեկտրոնային նյութերի ձևավորման և դրանք տպագրական վերջնական արդյունքի հասցնելու համար։
Դրամաշնորհային մրցույթի հայտարարություն
22 սեպտեմբերի, 2019
Դրամաշնորհային նախագծերը պետք է ուղղված լինեն՝
ԼԳԲՏՔ համայնքի տարատեսակ կարողությունների զարգացմանը և հզորացմանը կամ տարածաշրջանային համագործակցության կամ ցանցերի ստեղծմանը:
Սկոլկովոյի Ապագայի Մոդելավորման Դպրոց
22 սեպտեմբերի, 2019
Ծրագրի նպատակն է Հայաստանի մարզաբնակ երիտասարդության համար ապահովել մրցունակ և կայուն աշխատանքային հնարավորություններ, ընդլայնել զբաղվածության հնարավորությունները՝ ինքնազբաղվածության և ձեռնարկատիրական հմտությունները զարգացնելու միջոցով։ Սկոլկովոյի կառավարման դպրոցի «Ապագա մասնագիտությունների քարտեզ» հետազոտության վրա հիմնվելով, Հայաստանում նույնպես կիրականացվի հեռանկարային և վերացող մասնագիտությունների կանխատեսում՝ հաշվի առնելով յուրաքանչյուր մարզի ներուժը և տարածքային զարգացման հնարավորությունները:
Ինչպես գրել հաղթող դրամաշնորհային ծրագիր
22 սեպտեմբերի, 2019
Ովքեր կարող են մասնակցել.
ՀԿ-ում աշխատողներ,
ՀԿ հիմնադիրներ,
ՀԿ գրանցել ցանկացողներ,
բոլոր նրանք, ովքեր ցանկանում են սովորել դրամշանորհային ծրագիր գրել։
Աշխատանքի հնարավորություն․ ծրագրի ղեկավար
20 սեպտեմբերի, 2019
ԵՀՀ-ն թիմին միանալու և ծրագիրը համակարգելու համար փնտրում է նախագծերի իրականացման և ենթադրամաշնորհների կառավարման փորձ ունեցող բարձրակարգ մասնագետի
Երևանի քաղաքապետարանը մեկնարկել է «Ակտիվ քաղաքացի» նախագիծը, որի լավագույն առաջարկները կֆինանսավորվեն
19 սեպտեմբերի, 2019
«Ակտիվ քաղաքացի»-ն ժամանակակից հարթակ է՝ քաղաքացիների հետ Երևանի քաղաքապետարանի արդյունավետ փոխգործակցությամբ նոր նախագծերի և գաղափարների հայտմաբերման, առաջարկների ներկայացման և քննարկման համար: