We are small teams doing BIG things!
Research
ՏԵՍԱՀՍԿՄԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑ
Download
Published on: 01 March, 2016
Տեսահսկման ուղեցույցը մշակվել է Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարության Անձնական տվյալների պաշտպանության գործակալության կողմից: Ուղեցույցի նպատակն է ներկայացնել տեսահսկման հիմնական կանոններն ու սկզբունքները՝ ապահովելով մարդկանց անձնական տվյալների պաշտպանությունը: Ուղեցույցը մշակվել է՝ առաջնորդվելով <<Անձնական տվյալների պաշտպանության մասին>> ՀՀ օրենքի պահանջներով և տեսահսկման կարգավորման միջազգային չափանիշներով: Տեսահսկում իրականացնող յուրաքանչյուր անձ կամ կազմակերպություն պետք է առաջնորդվի <<Անձնական տվյալների պաշտպանության մասին>> ՀՀ օրենքով և այս ուղեցույցով: