We are small teams doing BIG things!

Last updated 15 March, 2019

Sevan Youth Club NGO



Կազմակերպության առաքելությունն է համախմբել Սևան քաղաքի երիտասարդներին մեկ «տանիքի» տակ և ստեղծել ուժեղ, ակտիվ և նախաձեռնող երիտասարդական համայնք` դրական փոփոխություններ բերելով համայնքին:

 

Կազմակերպության ծրագրերի ուղղվածությունը շատ բազմազան է՝ սոցիալական, մշակութային, տեղեկատվական, բնապահպանական և այլն: Այն ընդգրկում է ցանկացած ոլորտ, որտեղ կան մեր համայնքի երիտասարդին հուզող խնդիրներ և առավել ևս երիտասարդական նախաձեռնություն:

 

«Սևան երիտասարդական ակումբ» ՀԿ-ն լինելով կամավորության խթանման հիմնական օղակը մեր քաղաքում կրում է կամավորության հայտնի «Միշտ կարող ես անել մի լավ բան ՀԵՆՑ ԱՅՆՊԵՍ» կարգախոսը: Մենք մեզ կրճատ կոչում ենք ՍևանԵրԱկ / Սևան Երիտասարդական Ակումբ/ և ամբողջ թիմով փորձում ենք պահել մեր կարճ անվան նշանակությունը՝ դառնալով մեր քաղաքի  «արյունատարը»: Կազմակերպության շարժիչ ուժը կամավորներն են :

Contacts


Sector

Community Development, Youth