Join TEDxAparan event (Armenian)
Հարգելի գործընկերներ,
Հրավիրում ենք ձեզ մասնակցելու TEDxAparan միջոցառմանը, որը տեղի կունենա Ապարանի մշակույթի տանը ապրիլի 15-ին, ժամը 10:30: Միջոցառումը պաշտոնապես արտոնագրված է միջազգային TED կազմակերպության կողմից և առաջնորդվում է TED-ի` «գաղափարներ, որոնք արժանի են տարածման» սկզբունքով: TEDxAparan միջոցառման թեման է «Ճշմարտություն և միֆեր»։
Միջոցառման ընթացքում, տեսագրված TED ելույթների ընտրանու ցուցադրման հետ մեկտեղ ելույթ կունենան 5 բանախոսներ: Մարքեթինգի բաժնի ուսանող Աննան կփորձի համոզել, որ մասնագիտությունները չեն լինում տղայական կամ աղջկական։ Լուսանկարիչ Իննան կխոսի կնոջ կերպարի նկատմամբ ձևավորված կարծրատիպերի մասին։ Իրավագետ Թամարան կխոսի կրթության կարևորության մասին, և կպատմի, թե ինչու է շատ կարևոր, որպեսզի կանայք շարունակեն իրենց կրթությունը։ 6 երեխաների հայր Գրիգորը կփորձի համոզել, որ երեխայի սեռը կարևոր չէ և երջանիկ կարելի է լինել ցանկացած սեռի երեխաներով։ Իր կյանքում շատ դժվարություններ հաղթահարած Հայկանուշը կխոսի մեծ տարիքում երեխա ունենալու մասին։ Միջոցառմանը նաև ելույթ կունենան երիտասարդական ռոք խմբեր։
TEDxAparan միջոցառումը հնարավոր է դարձել Վորլդ Վիժն Հայաստանի՝ «Հոգատարություն հանուն հավասարության» ծրագրի շնորհիվ։
Ուրախ կլինենք Ձեզ տեսնել մեր միջոցառմանը։