We are small teams doing BIG things!	
	
			Published on: 04 October, 2021
			Job Opportunity from Yezidi Center for Human Rights: Journalist (in Armenian)
Մարդու իրավունքների եզդիական կենտրոնը փնտրում է լրագրող՝ կազմակերպության Խիրատ Մեդիա լրատվական հարթակում աշխատելու համար։
Աշխատանքային պարտականությունները
- Պատրաստել հաղորդումներ ազգային փոքրամասնությունների իրավունքների մասին՝ ըստ ծրագրի ղեկավարի և խմբագրի տված ցուցումների
 
- Խիրատ Մեդիայի օպերատորի հետ մեկնել նկարահանումների՝ Երևանում և ՀՀ մարզերում եզդիներին վերաբերող թեմաներով ռեպորտաժներ պատրաստելու համար
 
- Լուսաբանել եզդիների մասին տարաբնույթ ակցիաներ, միջոցառումներ, մշակել և հրապարակել սեփական տեսանյութերը և տեքստային նյութերը։
 
- Կատարել խմբագրի կողմից տրված այլ մասնագիտական հանձնարարություններ:
 
Պահանջվող գիտելիքները, ունակությունները, հմտությունները 
- Բարձրագույն կրթություն լրագրության ոլորտում կամ աշխատանքային փորձ մեդիա ոլորտում,
 
- Ազգային փոքրամասնությունների խնդիրների նկատմամբ զգայունությունը կամ մարդու իրավունքների ուղղությամբ լրագրողական կամ այլ գործունեության փորձառությունը կդիտվի առավելություն,
 
- Լուսանկարների և տեսանյութերի մոնտաժի իրականացման համար անհրաժեշտ համակարգչային ծրագրերի իմացությունը կդիտվի որպես առավելություն,
 
- Հայերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն, եզդիերեն լեզվի իմացությունը կդիտվի որպես առավելություն:
 
- Նախաձեռնողականություն, պատասխանատվություն, ստեղծագործ մտածելակերպ, ինքնուրույն և թիմում աշխատելու ունակություն,
 
- Համակարգչային և գրասենյակային սարքավորումներով աշխատելու կարողություն և հմտություններ (MS Office 2000 (Word, Excel, Power Point, տվյալների բազաներ։
 
Աշխատանքն ամբողջ դրույքով է, աշխատավարձը՝ բարձր։
Դիմելու համար՝ ուղարկեք ձեր CV-ները (ինքնակենսագրական) և մոտիվացիոն նամակը [email protected] էլ․հասցեին։
«Մարդու իրավունքների եզդիական կենտրոնը» իրավապաշտպան հասարակական կազմակերպություն է, որը ստեղծվել է 2018թ․-ին։ Կազմակերպությունն իր գործունեության ընթացքում իրականացրել է մի շարք ծրագրեր՝ ուղղված եզդիների իրավունքների պաշտպանությանը, եզդիական մշակույթի և ինքնության պահպանմանը, եզդի երիտասարդների հզորացմանը և այլն։
Խիրատը Մեդիան կազմակերպության առանցքային մեդիա նախագիծն է, որը ունեցել է և ունի կարևոր առաքելություն՝ եզդիներին վերաբերվող թեմաների լուսաբանման և ազգային փոքրամասնությունների իրավունքներին վերաբերվող տեղեկատվության տարածման ուղղությամբ։
