Փոքր թիմերով մեծ գործեր

Վերջին թարմացումը 24 հոկտեմբերի, 2022

Աջակցություն Նոյեմբերյանին



«Աջակցություն Նոյեմբերյանին» հասարակական կազմակերպությունն ավելի քան տասը տարվա իր գործունեությամբ նպաստում է Տավուշի մարզի համայնքների սոցիալ-տնտեսական զարգացմանը՝ տեղական ռեսուրսների արդյունավետ կառավարման, օգտագործման  և  լրացուցիչ ռեսուրսների ներգրավման միջոցով: Կազմակերպության ուշադրության կենտրոնում են Տավուշի մարզի՝ հատկապես սահմանամերձ համայնքների բնակիչները: Իրականացված բազմաթիվ այլ ծրագրերի թվում ՀԿ-ն հիմնել է ՀՀ-ում դեռևս եզակի՝ շաքարախտով հիվանդների աջակցության կենտրոն, նաև՝  երիտասարդական կենտրոններ Նոյեմբերյանի տարածաշրջանի 5 համայնքներում, հրապարակել է Տավուշի մարզի գործարար  տեղեկատու, 6 սահմանամերձ համայնքներում  մասնակից է եղել 45 կմ ջրագծերի  կառուցման, կազմակերպել է մասնագիտական դասընթացներ և խորհրդատվություններ: «Աջակցություն Նոյեմբերյանին» կազմակերպության տեսլականն է  «Ունենալ իրական նպատակներ և հասնել ցանկալի արդյունքների»:

Մատուցվող ծառայությունները

Բիզնես ծրագրերի մշակում
Թարգմանություն
Շուկայի ուսումնասիրություն
Ներդրումային ծրագրերի մշակում
Հաշվապահական հաշվառում
Ռազմավարական պլանի մշակում
Համակարգչահին դասընթացներ
Համակարգչային ծառայություններ

 

Կոնտակտներ


Գործունեության ոլորտ

Համայնքային զարգացում