Փոքր թիմերով մեծ գործեր

Վերջին թարմացումը 13 դեկտեմբերի, 2017

Մեդիա նախաձեռնությունների կենտրոն



Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը հայաստանյան մեդիադաշտի առաջատար դերակատարներից է, որն իր գործունեությամբ աջակցում է մեդիայի որակի բարելավմանը: Կենտրոնը դասընթացների կազմակերպման, մեդիա գրագիտության խթանման, մեդիա արտադրանքի ստեղծման բազմամյա փորձ ունի: Վերջին 20 տարիների ընթացքում ՄՆԿ-ն մշակել է դասընթացների մոդուլներ ու անցկացրել մոտ 800 դասընթաց մեդիա մենեջմենթի, հեռուստառադիո արտադրության, հետաքննական, մուլտիմեդիա և քաղաքացիական լրագրության, նոր մեդիայի և մեդիագրագիտության թեմաներով՝ կրթելով շուրջ 3500 փորձառու և սկսնակ լրագրողների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչների ու հասարակ քաղաքացիների: ՄՆԿ-ի հեղինակած մի քանի հազարի հասնող հեռուստաարտադրանքը տարբեր ձևաչափեր ու ժանրեր է ներկայացնում. վավերագրական ֆիլմեր, թոք-շոուներ, տեղեկատվական հաղորդումներ, հետաքննական նյութեր, սոցիալական գովազդներ և այլն: Կենտրոնի ստեղծագործական աշխատանքները բազմաթիվ պարգևների են արժանացել թե՛ հայաստանյան, թե՛ միջազգային փառատոների ու մրցույթների ընթացքում:

 
Մատուցվող ծառայությունները

• Վիդեո արտադրություն․ վավերագրական ֆիլմեր, ուսումնական ֆիլմեր, կորպորատիվ կամ կազմակերպության գործունեությունը ներկայացնող ֆիլմեր, կոմերցիոն ֆիլմեր, սոցիալական հոլովակներ, հեռուստահաղորդումներ

• Աուդիո արտադրություն․ կոմերցիոն գովազդ, սոցիալական հոլովակներ, ռադիո հաղորդումներ

• Ինչպես նաև․ լուսանկարչություն, համակարգչային գրաֆիկա, մուլտիմեդիա արտադրություն, DVD-ների ավտորինգ և դիզայն, նկարահանում և մոնտաժ, սարքավորումների վարձակալություն, տեսանյութերի թարգմանություն և ձայնավորում, դասընթացներ ռադիոյի և հեռուստատեսության ոլորտի մասնագետների համար, վիդեո ֆորմատների կոնվերտացիա

Կոնտակտներ


Գործունեության ոլորտ

Մեդիա