Փոքր թիմերով մեծ գործեր
Հրապարակված է` 21 ապրիլի, 2017
Մարդու իրավունքների և խտրականության թեմայով դասընթաց
Աղբյուր՝ www.araratinfotun.blogspot.am
2017 թվականի ապրիլի 27- ին Հայաստանի Հելսինկյան կոմիտեն«Գիտելիքն ընդդեմ խտրականության ՀՀ մարզերում» ծրագրի շրջանակներում մարդու իրավունքների և խտրականության թեմաներով կանցկացնի դասընթաց` ԱրարատիԻնֆոտանը:
Դասընթացը նախատեսված էԱրարատի մարզի Արարատ քաղաքում և հարակից համայնքներում գործող ՀԿ-ների, խոցելի խմբերի, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների, ակտիվ երիտասարդների, ուսանողների, լրագրողների համար: Դասընթացի մասնակիցները ձեռք կբերեն գիտելիքներ մարդու իրավունքների հասկացության, ծագման, սերունդների մասին: Նրանք կտեղեկանան խտրականության հասկացությանը և տեսակներին, ինչպես նաև խտրականության արգելքին վերաբերող միջազգային և ներպետական փաստաթղթերին:
Դասընթացը կվարեն Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը և փաստաբան Ռոբերտ Ռևազյանը: Ծրագիրը համակարգում են Հայաստանի Հելսինկյան կոմիտեի գործադիր տնօրեն Սիրվարդ Մամիկոնյանը, իսկ Արարատի մարզում՝ մարզային համակարգող Նաիրա Մուրադյանը:
Ծրագիրն իրականացվում է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի և Նիդերլանդների Թագավորության աջակցությամբ: