Փոքր թիմերով մեծ գործեր
Հրապարակված է` 30 մարտի, 2017
PR գագաթաժողով 2017թ. մայիս 19-21
4-րդ PR գագաթաժողովի՝ PR-ի և հաղորդակցության ոլորտում Հարավային Կովկասի ամենամյա խոշոր միջոցառումներից մեկի գրանցումն արդեն սկսված է:
Հրավիրում ենք Ձեզ միանալու մեզ ս.թ. մայիսի 19-21-ը Երևանում:
PR գագաթաժողովը փորձի և գիտելիքի փոխանակման հարթակ է PR-ի և հաղորդակցության մասնագետների համար: Գագաթաժողովի խոսնակները արտերկրի և Հայաստանի առաջատար փորձագետներ են, ովքեր գործնական սեմինարների և քննարկումների ընթացքում կներկայացնեն հաղորդակցության ոլորտի նորագույն միտումները և դրանց համադրումը Հայաստանում և ամբողջ աշխարհում:
Հավելյալ տեղեկությունների և գրանցման համար այցելե՛ք www.deemcommunications.com/prsummit