Աշխատանքի հնարավորություն. ծրագրի օգնական
Աղբյուրը՝ այստեղ
Աշխատանքի հնարավորություն. ծրագրի օգնական
Աշխատանքի անվանում՝ Ծրագրի օգնական
Աշխատանքի տեւողությունը՝ 6 (նախնական), 1 ամիս փորձաշրջան
Աշխատաժամանակը՝ լրիվ աշխատաժամանակ
Աշխատավայր՝ ք. Դիլիջան, ՀՀ
Աշխատանքի սկիզբը՝ հնարավորինս շուտ
Աշխատանքի նկարագրություն
«Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» հասարակական կազմակերպությունը, կանանց ձեռներեցության, հայ-իտալական ԱՐՄԵՆԵԿՈՈՊ մեկնարկային ծրագրի շրջանակներում հայտարարում է ծրագրի օգնականի թափուր աշխատատեղի մրցույթ։ Ծրագրի օգնականը Կազմակերպության ընթացիկ կազմակերպական եւ վարչական աշխատանքների իրականացման հիմնական պատասխանատուն է։ Ծրագրի օգնականը անմիջականորեն պատասխանատու է Ծրագրի համակարգողին։
Աշխատանքային պարտականություններ
- Աջակցել Ծրագրի համակարգողին նորաստեղծ սոցիալական ձեռնարկատիրության կազմակերպման աշխատանքներին,
- Կազմել, վարել, կանոնակարգել ընթացիկ վարչական փաստաթղթերը, իրականացնել ծրագրի վարչական գործառույթներ,
- Թարմացնել Կազմակերպության սոցիալական ցանցերի էջերը, պատրաստել համապատասխան նյութեր,
- Աջակցել Ծրագրի ոլորտային համակարգողներին իրենց ընթացիկ աշխատանքների իրականացման ընթացքում
- Կազմել Կազմակերպության անունից տարածվող ընթացիկ փաստաթղթեր, հրավերներ, հայտարարություններ,
- Աջակցել ծրագրի թիրախային խմբի անդամների հետ կապի ստեղմանն ու զարգացմանը
- Կատարել Ծրագրի համակարգողի այլ հանձնարարությունները
Անհրաժեշտ հատկանիշները
- Բարձրագույն կրթություն կառավարման, հանրային կապերի, սոցիալական գիտությունների ոլորտում,
Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ,
- Հայերեն, անգլերեն, ռուսերեն լեզուների գերազանց իմացություն (գրավոր եւ բանավոր),
- Համակարգչային հմտություններ,
- Կազմակերպչական, հաղորդակցման հմտություններ, լսելու ունակություն,
- Բարեխղճություն եւ պատասխանատվության բարձր զգացողություն,
- Ուշադրություն մանրուքների նկատմամբ,
- Լայն աշխարհայացք, կրթվելու եւ նոր հմտություններ ձեռք բերելու ցանկություն,
- Սուղ ժամկետներում առաջադրանք կատարելու կարողություն եւ ցանկություն, արագ կողմնորոշվելու ունակություն,
- Անկախ եւ թիմում աշխատելու, ինչպես նաեւ բազմապիսի հանձնարարություններ կատարելու եւ սթրեսային իրավիճակներում գործելու ունակություն:
Ընթացակարգ
Հետաքրքրված անձինք կարող են իրենց ինքնակենսագրականը (հայերեն կամ անգլերեն /CV/) ուղարկել հետեւյալ էլ. հասցեին՝ [email protected] մինչեւ 2017 թ. Ապրիլի 12-ը:
Ինքնակենսագրականների ուսումնասիրության արդյունքում ընտրված անձինք կհրավիրվեն հարցազրույցի, ք. Դիլիջան, «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» գրասենյակ:
Կազմակերպության եւ ծրագրի մասին
ԱՐՄԵՆԵԿՈՈՊ հայ-իտալական ծրագիրն իրականացվում է «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» հասարակական կազմակերպության, Դիլիջանի համայնքապետարանի եւ Իտալիայում «Կոնսորցիո Լէոնարդո» իտալական կազմակերպության համագործակցությամբ:
ԱՐՄԵՆԵԿՈՈՊ ծրագրի ընթացքում նախատեսվում է ձեռնարկատիրական գիտելիքներ, փորձ ու հմտություններ փոխանցել Դիլիջան համայնքում բնակվող 20 գործազուրկ կանանց: Նախագծի սոցիալական նպատակը համայքնում կանանց զբաղվածության խթանումն է, իսկ ծրագրի երկարաժամկետ նպատակը համայնքում գործազրկության նվազեցումն է:
«Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» հասարակական կազմակերպությունը ստեղծվել ու իր ակտիվ գործունեությունն է ծավալում 2008-ից սկսած: Կազմակերպության կողմից իրականացրած տասնյակ տեղական ու միջազգային ծրագրերին մասնակցել են երիտասարդներ ՀՀ բոլոր մարզերից, որոնք ունեն ամենատարբեր կրթական, ընտանեկան ու սոցիալական կարգավիճակ:
«Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» հասարակական կազմակերպության եւ ԱՐՄԵՆԵԿՈՈՊ հայ-իտալական ծրագրի մասին լրացուցիչ տեղեկություններ կարող եք ստանալ նաեւ հետեւյալ հասցեով https://www.facebook.com/yccdngo