Դրամաշնորհի հնարավորություն Մայքրոսոֆթ Հայաստան
Աղբյուրը այստեղ
«Տեխնոլոգիական զարգացման խթանումը Շիրակի մարզում» ծրագրի շրջանակում Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանը և Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնը հայտարարում են դրամաշնորհային մրցույթ ծրագրի գործընկեր ՏՏ կազմակերպությունների համար։ Մրցույթի նպատակն է աջակցել Շիրակի մարզում գործող ՏՏ ընկերություններին՝ մի կողմից ընդլայնելու իրենց գործունեության շրջանակը և մյուս կողմից աջակցելու նրանց բավարարել մասնագետների համալրման պահանջը և աշխատանքի ընդունել նոր կրտսեր ծրագրավորողների։
Մասնակցության պայմանները
Դրամաշնորհային մրցույթին կարող են մասնակցել այն ՏՏ ընկերությունները, որոնք
- Ունեն համագործակցության հուշագիր ծրագրի հետ
 - 2013թ․ի հունվարի 1-ից հետո են գրանցված և ծավալում են գործունեություն Շիրակի մարզում
 - Պատրաստ են համաֆինանսավորել ընդլայնմանն ուղղված ծախսերի առնվազն 10%-ը։
 
Ի՞նչ ծախսեր է հնարավոր իրականացնել դրամաշնորհի միջոցներով
Դրամաշնորհի միջոցները կարող են ծախսվել միայն հետևյալ ուղղություններով՝
- Նոր աշխատակիցներով համալրման համար անհրաժեշտ միջոցների ձեռք բերում (կահույք, համակարգիչ և այլն)
 - Բիզնես պրոդուկտի առաջխաղացման ծախսեր
 - Մարկետինգային, բիզնեսի զարգացման ծախսեր, որոնք ուղղված կլինեն ընկերության գործունեության շրջանակի ընդլայնմանը։
 
Դրամաշնորհային միջոցները չեն կարող օգտագործվել աշխատավարձի վճարման համար։
Դրամաշնորհին դիմելու մրցույթի ժամանակացույց՝
- Հայտերի ներկայացում՝ հոկտեմբերի 3-ից մինչև հոկտեմբերի 16, 2017թ, ժամը 23։59
 - Հայտերի ուսումնասիրություն՝ հոկտեմբերի 17-ից մինչև հոկտեմբերի 20, 2017
 - Ուսումնասիրող հանձնաժողովի վերջնական հանդիպում-քննարկում՝ հոկտեմբերի 20, 2017, 14։00
 - Մրցույթի արդյունքների հայտարարում՝ հոկտեմբերի 25, 2017
 - Կազմակերպությունների համաֆինանսավորման իրականացում, պայմանագրերի ստորագրում և դրամաշնորհների տրամադրում՝ հոկտեմբերի 25-ից սկսած։
 
Դրամաշնորհի հայտերի ներկայացում և գնահատման չափանիշներ
Դրամաշնորհին դիմելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը հետևյալն է
- Լրացված հայտադիմում
 - Դրամաշնորհի բյուջեի բացվածք Excel ֆորմատով
 - Պետական գրանցման վկայական (ներառյալ տնօրենի ներդիրը)
 
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներբեռնել դրամաշնորհի հայտադիմումը և դրամաշնորհի բյուջեն, լրացնել համապատասխան տեղեկատվությունը, այնուհետև հայտադիմումի և բյուջեի լրացված, կնքված և ստորագրված փաստաթղթերի, ինչպես նաև կազմակերպության պետական գրանցման վկայականի էլեկտրոնային տարբերակները (scanned versions) մինչ հոկտեմբերի 16-ը, ժամը 23։59-ը ուղարկել [email protected] էլ․ հասցեին՝ որպես վերնագիր (email subject) նշելով ‘Subgrant- Ձեր կազմակերպության անվանումը:
Գնահատող հանձնաժողովի անդամները հայտերը կգնահատեն հետևյալ չափանիշներով՝
- Ընկերության տարեկան շրջանառաությունը վերջին երկու տարում
 - Ներկայումս գրանցված աշխատակիցների քանակը
 - Գրանցման ամսաթիվը/գործունեության ժամանակահատվածը
 - Մոտակա 3 և 9 ամիսների ընթացքում ձեր թիմի համալրման պլանները (ակնկալվող նոր/թափուր աշխատատեղերը սկսնակ ծրագրավորողների համար) կախված Ձեր կազմակերպության զարգացման ռազմավարությունից
 - Համաֆինանսավորման մասնաբաժինը (10% համաֆինանսավորումը պարտադիր է)
 
Ընկերության կողմից տրամադրված ինֆորմացիայի հավաստիությունը հաստատելու համար՝ գնահատող հանձնաժողովը՝ ի դեմս Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանի, հնարավոր է գրավոր պահանջ ներկայացնի լրացուցիչ փաստաթղթերի ներկայացման համար։
Հարցերի համար դիմել Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստան՝ [email protected] էլ․հասցեով կամ զանգահարել (010) 545343:
Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության և ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման նախարարության կողմից։
