Թվային անվտանգության և էլեկտրոնային գրագիտության դպրոցի ընդունելություն
Ի՞նչ է #Աշնանային_Թվային_Դպրոց-ը
«Էլեկտրոնային գրագիտության և թվային անվտանգության դպրոց» ծրագրի շրջանակներում կայանալիք տեսական ու գործնական դասընթացների ամբողջություն է, որտեղ իրենց փորձով կիսվելու են Հայաստանի լավագույն մասնագետները։
Ի՞նչ թեմաներ են ներառված․
- Էլեկտրոնային գրագիտության հիմունքներ, ի՞նչ է էլ․ գրագիտությունը,
 
- Էլեկտրոնային գրագիտությունը հաղորդակցության տարբեր ուղղություններում,
 
- Սոցիալական ցանցերի գրագիտություն (Facebook, Instagram, Linkedin, Twitter, Youtube, TikTok),
 
- Էթիկետ և նեթիկետ (network ethics). մարդու իրավունքներ,
 
- Հանդուրժողականությունը, ատելության խոսքը և դրանց դեմ պայքարը սոցիալական ցանցերում,
 
- Մեդիագրագիտություն և քննադատական մտածողություն,
 
- Ապատեղեկատվություն, կեղծ լուրեր (Fake news) և էլեկտրոնային բովանդակության վերլուծություն,
 
- Անվտանգությունը թվային միջավայրում․ տեղեկատվական և հոգեբանական պատերազմներ,
 
- Անվտանգությունը սոցիալական ցանցերում և մեսենջերներում,
 
- Թվային անվտանգությունն ապահովող առցանց գործիքներ և ծրագրային ապահովումներ,
 
- Էլեկտրոնային գրագիտությունը և թվային անվտանգությունը էլեկտրոնային փոստերի միջոցով հաղորդակցվելիս,
 
- Էլեկտրոնային գրագիտությունը տեղեկատվություն որոնելիս,
 
- Որոնողական համակարգերի հետ աշխատանքներ,
 
- Վիրուսների, ֆիշինգների հայաստանյան փորձառությունը, դրանց նույնականացումն ու դրանց դեմ ուղղված պայքարի միջոցները,
 
- Թվային անվտանգության համաշխարհային ու հայաստանյան փորձը․քեյսեր, դրանց պատմություններն ու քաղված դասերը,
 
- Թվային անվտանգության ժամանակակից մարտահարվերներն աշխարհում։
 
Ովքե՞ր կարող են դիմել․
Շիրակի մարզում բնակվող 16-20 տարեկան երիտասարդները։
Որքա՞ն է դպրոցի տևողությունը․
01.09.2021-30.11.2021 (3 ամիս), շաբաթական մեկ օր ծանրաբեռնվածությամբ։
Ովքե՞ր են դասավանդելու դպրոցում․
Հատուկ Քեզ համար մենք հրավիրել ենք Հայաստանում ՏՏ ոլորտի լավագույն մասնագետներին՝
- Սամվել Մարտիրոսյան,
 
- Արթուր Պապյան,
 
- Ալեքսեյ Չալաբյան,
 
- Սոֆյա Հարությունյան,
 
- Հրայր Զոհրաբյան,
 
- Ալեքսանդր Մարտիրոսյան։
 
Ինչպե՞ս դիմել․
Դպրոցին մասնակցելու համար հարկավոր է լրացնել առցանց հայտը, մինչև ս․թ․ օգոստոսի 26-ը ներառյալ։ Մասնակիցները հայտում պետք է ներկայացնեն նաև դպրոցին մասնակցելու իրենց շարժառիթային նամակը։
Կդիտարկվեն միայն ծրագրի պահանջներին բավարարող և հայտն ամբողջապես, գրագետ հայերենով լրացրած դիմումատուների հայտերը։ Հայտերի արդյունքները կամփոփվեն և դիմումատուներն արդյունքների մասին կտեղեկացվեն մինչև ս․թ․ օգոստոսի 25-ը ներառյալ։
Հարցերի դեպքում կարող ես կապվել ԲՀՀԻ հիմնադրամի հաղորդակցության մասնագետ Հրաչյա Հովհաննիսյանի հետ՝ [email protected] էլ․ փոստի միջոցով։
———————————
«Էլեկտրոնային գրագիտության և թվային անվտանգության դպրոց» ծրագիրն իրականացվում է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կողմից Շվեդիայի միջազգային զարգացման գործակալության, Սիդայի աջակցությամբ իրականացվող«Աջակցություն քաղաքացիական հասարակությանը՝ հանուն բարեփոխումների վրա ներգործության» ծրագրի շրջանակում։
