Բաց կանչ. «Կամրջելով պատմությունը. երիտասարդական երկխոսություն՝ մշակութային ժառանգության միջոցով»
«Անադոլու Քուլթուր» հասարակական կազմակերպությունը (Anadolu Kültür, Թուրքիա) և Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (Հայաստան) համատեղ իրականացնում են «Կամրջելով պատմությունը. երիտասարդական երկխոսություն՝ մշակութային ժառանգության միջոցով» նախագիծը՝ Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Աջակցություն Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը․ միջսահմանային կապերի ամրապնդում» ծրագրի շրջանակում։
Նախագծի նպատակն է Հայաստանի և Թուրքիայի երիտասարդներին համախմբել ընդհանուր մշակութային ժառանգության ուսումնասիրության շուրջ՝ խթանելով միջսահմանային երկխոսությունն ու ստեղծելով համագործակցության նոր հնարավորություններ։ Ծրագրի առանցքում Կարսն ու Գյումրին են՝ երկու հարևան քաղաքներ, որոնց հարուստ պատմամշակութային ժառանգությունը կարող է միավորել հայ և թուրք երիտասարդներին՝ համատեղ ստեղծագործական աշխատանքի և փոխադարձ շփումների շուրջ։
Ծրագրի շրջանակում Հայաստանից և Թուրքիայից ընտրված երիտասարդները նախ մասնագիտական դասընթացների միջոցով կծանոթանան մշակութային ժառանգության ուսումնասիրման և դրա հիման վրա պատումներ ստեղծելու մեթոդներին։ Այնուհետև նրանք կայցելեն Կարս և Գյումրի, որտեղ դաշտային ուսումնասիրություններ կիրականացնեն քաղաքի պատմամշակութային վայրերում։
Համատեղ աշխատանքի արդյունքում երիտասարդները կստեղծեն Կարսի և Գյումրու մշակութային ժառանգության մասին բարձրորակ բովանդակություն, որը կարող է հիմք դառնալ մշակութային ժառանգության թվայնացման, պահպանման և հանրահռչակման հետագա նախաձեռնությունների համար։
Ծրագրի շնորհիվ մասնակիցները ոչ միայն կընդլայնեն իրենց գիտելիքները մշակութային ժառանգության ոլորտում, այլև ձեռք կբերեն հետազոտական աշխատանքի, թիմային համագործակցության, միջմշակութային հաղորդակցության և երկխոսության, պատմություններ ներկայացնելու (storytelling) ու թվային բովանդակություն ստեղծելու գործնական հմտություններ։
Ծրագրի իրականացման ժամկետը՝ 2026 թ. հունիս-2027 թ. մայիս
Ծրագրի մանրամասն ժամանակացույցը կտրամադրվի ընտրված մասնակիցներին մինչև ծրագրի մեկնարկը։
Ի՞նչ է առաջարկում ծրագիրը
- մշակութային ժառանգության ուսումնասիրության, փաստագրման և պատմությունների ներկայացման (storytelling) մեթոդների վերաբերյալ մասնագիտական դասընթացներ
- հայ-թուրքական խառը թիմերով դաշտային ուսումնասիրություններ Կարսի և Գյումրու պատմամշակութային ժառանգության վայրերում
- արխիվային նյութերի և դաշտային ուսումնասիրությունների հիման վրա մշակութային ժառանգությանը վերաբերող պատումների և բովանդակության մշակում
- փորձագետների խորհրդատվություն, բովանդակության խմբագրում և կատարելագործում մասնագետների կողմից
- առցանց հանդիպումներ և համատեղ աշխատանքային քննարկումներ ողջ ծրագրի ընթացքում
Ի՞նչ կստանան մասնակիցները
Ծրագրի մասնակիցները հնարավորություն կունենան՝
- համագործակցել Հայաստանի և Թուրքիայի երիտասարդների հետ,
- սովորել մշակութային ժառանգության ոլորտի և հարակից մասնագիտությունների առաջատար փորձագետներից,
- ձեռք բերել գործնական հմտություններ մշակութային ժառանգության ուսումնասիրության, փաստագրման և դրա հիման վրա բովանդակության մշակելու ոլորտում,
- զարգացնել միջմշակութային հաղորդակցության և երկխոսության, թիմային աշխատանքի և հետազոտական գործունեության հմտությունները
- դառնալ միջազգային ծրագրի մի մասը և նպաստել Հայաստանի ու Թուրքիայի միջև մարդկային կապերի ամրապնդմանը
Ո՞վ կարող է դիմել
Ծրագիրը նախատեսված է Հայաստանի և Թուրքիայի երիտասարդների համար, որոնք հետաքրքրված են ընդհանուր մշակութային ժառանգությամբ և ցանկանում են նոր գիտելիքներ ձեռք բերել, համագործակցել ու ստեղծագործել բազմամշակութային միջավայրում։
Ծրագրին կարող եք դիմել, եթե՝
- 18-30 տարեկան եք
- բնակվում եք Հայաստանում կամ Թուրքիայում
- բավարար մակարդակով տիրապետում եք անգլերենին (ծրագրի աշխատանքային լեզուն է անգլերեն է)
- հետաքրքրված եք մշակութային ժառանգությամբ, հետազոտական աշխատանքով, միջմշակութային երկխոսությամբ կամ հարակից ոլորտներով
- պատրաստ եք ծրագրի ողջ ընթացքում ակտիվորեն ներգրավվեԼ հիմնական միջոցառումներին և աշխատանքներին
Ցանկալի փորձ և հմտություններ
Ստորև նշված ոլորտներում նախկին փորձը պարտադիր չէ, սակայն կարող է առավելություն համարվել մասնակիցների ընտրության ընթացքում.
- մասնակցություն մշակութային ժառանգության պահպանման, ուսումնասիրման կամ հանրահռչակման ծրագրերին,
- տեղական պատմությունների ուսումնասիրություն կամ հետազոտություն
- մասնակցություն երիտասարդական ծրագրերի կամ նախաձեռնությունների
- կամավորական գործունեություն
- ներգրավվածություն քաղաքացիական հասարակության նախաձեռնություններում
- պատմություններ ստեղծելու և ներկայացնելու (storytelling) հմտություններ
- թվային բովանդակության ստեղծման փորձ կամ հմտություններ
- լուսանկարչության, տեսանկարահանման, տեսանյութերի պատրաստման մեդիայի այլ ձևերի հետ աշխատելու փորձ
- կրթություն կամ աշխատանքային փորձ ճարտարապետության, քաղաքաշինության, պատմության, հնագիտության, արվեստի պատմության կամ հարակից ոլորտներում։
Հայտերի գնահատման և ընտրության գործընթացը
Հայտերը կգնահատվեն Անադոլու Քուլթուրի և Եվրասիա համագործակցություն հիմնադրամի ծրագրային թիմերի կողմից։ Ընտրության ընթացքում կգնահատվեն՝
- ծրագրին մասնակցելու մոտիվացիան
- հետաքրքրվածությունը ընդհանուր մշակութային ժառանգության թեմայով
- հետազոտական աշխատանքի և թիմային համագործակցության պատրաստակամությունը
- ծրագրի շրջանակում նախաձեռնողականություն ցուցաբերելու պատրաստակամությունը
- ծրագրի բոլոր փուլերին մասնակցելու պատրաստակամությունը։
Մասնակիցների վերջնական կազմը ձևավորելիս հաշվի կառնվեն նաև՝
- գենդերային հավասարակշռությունը
- Հայաստանի և Թուրքիայի տարբեր քաղաքների/մարզերի/շրջանների ներկայացվածությունը
- մասնակիցների կրթական և մասնագիտական բազմազանությունը
- ներառականության և հավասար հնարավորությունների սկզբունքները
Անհրաժեշտության դեպքում նախնական ընտրությունն անցած դիմորդների հետ կանցկացվի կարճ առցանց հարցազրույց։
Կարևոր է իմանալ
Ծրագրի շրջանակում մասնակիցների տեղափոխման, կեցության և այլ ծախսերը հոգում են Եվրասիա համագործակցություն հիմնադրամը և Անադոլու Քուլթուր ՀԿ-ն։
Ծրագիրը հաջողությամբ ավարտած մասնակիցներին կշնորհվի մասնակցության հավաստագիր։
Դիմելու կարգը
Ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել առցանց հայտադիմումը՝
Հայտերի ընդունման վերջնաժամկետը 2026 թվականի սեպտեմբերի 30-ն է։
***
«Կամրջելով պատմությունը. երիտասարդական երկխոսություն՝ մշակութային ժառանգության միջոցով» ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ՝ «Աջակցություն Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը․ միջսահմանային կապերի ամրապնդում» ծրագրի շրջանակում։
