Ընտրողների կրթության, տեղական իրազեկման և համայնքային ներգրավվածության դրամաշնորհներ Հայաստանի ՔՀԿ-ների և մեդիա կազմակերպությունների համար ERIM-ի կողմից
Մեր մասին
ERIM-ը (Հավասար իրավունքներ և անկախ մեդիա) Ֆրանսիայի Լյոն քաղաքում գործող միջազգային հասարակական կազմակերպություն է։ Մեր աշխատանքը նպատակ ունի զորեղացնել և հնարավորություն տալ քաղաքացիական հասարակությանը և անկախ մեդիային նպաստել մարդու իրավունքների պաշտպանությանը և զարգացնել քննադատական մտածողությունը։
«ProElect-Արևելյան գործընկերությունում ընտրական գործընթացների հաշվետվողականության խթանում քաղաքացիական հասարակության դերակատարների մասնակցության և կարողությունների զարգացման միջոցով» ծրագիրը իրականացվում է Transatlantic Foundation-ի և ERIM-ի գործընկերությամբ և ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից։ Ծրագրի նպատակն է ապահովել՝ Արևելյան գործընկերության երկրների քաղաքացիական հասարակության դերակատարները ներգրավված, կարողունակ և տեղեկացված լինեն ընտրությունների մշտադիտարկման, ինչպես նաև ժողովրդավարական հաշվետվողականության մեխանիզմների խթանման մասին։
Մրցույթի նպատակն է աջակցել հասարակական իրազեկմանը, ընտրողների կրթությանը և համայնքային ներգրավվածությանը, ինչպես նաև զարգացնել ՔՀԿ-ների և մեդիայի կարողությունները՝ 2026 թ-ին կայանալիք ՀՀ խորհրդարանական ընտրությունների ազատ և արդար ընթացքը խթանելու համար։
ERIM-ի առաքելությանը և տեսլականին կարող եք ծանոթանալ այստեղ և ծրագրի մասին առավել մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ այստեղ։
Ովքեր կարող են դիմել
Մրցույթը նախատեսված է անկախ մեդիա դերակատարների և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների համար, որոնք գործում են քաղաքացիական ներգրավվածության, համայնքային աջակցության և քաղաքացիական կրթության ոլորտներում։ Այն կազմակերպությունները, որոնք նպաստում են ազատ և վստահելի ընտրությունների իրականացմանը, խթանում քաղաքական մասնակցությունը և պայքարում ատելության խոսքի ու ապատեղեկատվության դեմ Հայաստանում սպասվող ընտրությունների ընթացքում, կարող են մասնակցել մրցույթին։
Նախապատվությունը կտրվի այն կազմակերպություններին, որոնք գտնվում են մայրաքաղաքից դուրս կամ գործունեություն են իրականացնում մարզերում՝ հաշվի առնելով մայրաքաղաքի և հեռավոր համայնքների միջև առկա տնտեսական և սոցիալական տարբերությունները, ինչպես նաև այն կազմակերպություններին, որոնք աջակցում են առավել խոցելի խմբերին և ոլորտներին, ինչպիսիք են՝ ԼԳԲՏՔ անձանց իրավունքները, կանանց իրավունքները և այլն։
Առաջնահերթություն կտրվի նաև այն կազմակերպությունների հայտերին, որոնք արդեն իսկ մեր աջակցությունը չեն ստացել այլ ծրագրերի շրջանակներում։ Քաղաքական կամ կրոնական կազմակերպությունների հայտերը չեն դիտարկվի։
Մրցույթի ուղղությունները
Ընտրողների կրթության, տեղական իրազեկման և համայնքային ներգրավվածության դրամաշնորհներ. Կազմակերպությունները հրավիրվում են ներկայացնելու ծրագրեր, որոնք կարող են վերաբերել հետևյալ ուղղություններից մեկին կամ մի քանիսին՝
- Քաղաքացիների կրթության ապահովում ազատ և արդար ընտրությունների վերաբերյալ, ինչպես նաև, ընտրական դիտարկման կարևորության և ընտրական մանիպուլյացիաներից ու խախտումներից խուսափելու մեթոդների վերաբերյալ։
- Հզորացնել քաղաքականապես պարբերաբար շրջանցվող համայնքները (տեղահանվածներ, երիտասարդներ, կանայք, ԼԳԲՏՔ անձինք, գյուղական համայնքներում բնակվողներ, հաշմանդամություն ունեցող անձինք և ուրիշներ)՝ պաշտպանելու նրանց շահերը և ապահովելու անկախ քաղաքական մասնակցություն։
- Մշակել և իրականացնել քաղաքացիական կրթական ծրագրեր՝ քաղաքական գաղափարախոսությունների, կառավարման և ժողովրդավարական հասարակությունում ընտրությունների դերի վերաբերյալ՝ նպատակ ունենալով բարձրացնել ընտրողների մասնակցությունը։
- Տեղեկություն տրամադրել գրանցման ընթացակարգերի և վերջնաժամկետների, քվեարկության ընթացակարգերի, ընտրությունների օրերի, ընտրատեղամասերի, քաղաքացիների իրավունքների և պարտականությունների վերաբերյալ։
- Տրամադրել անկուսակցական տեղեկատվություն թեկնածուների, նրանց ծրագրերի և նրանց դիրքորոշումների մասին։
Այս մրցույթի շրջանակներում աջակցություն կարող են ստանալ հետևյալ գործողությունները՝ չսահմանափակվելով դրանցով. տեղական մակարդակում իրազեկման քարոզարշավներ, քաղաքացիական կրթություն, դասընթացներ, սոցիալական մեդիա քարոզարշավներ (ներառյալ համագործակցություն ինֆլուենսերների հետ), փոդքաստներ, ավանդական մեդիա քարոզարշավներ, համայնքների կազմակերպում, գեղարվեստական և մշակութային ծրագրեր, դասընթացներ, հավելվածների կամ կրթական գործիքների մշակում, չաթբոթեր և այլն։
Հատկապես խրախուսվում են այն գործողությունները, որոնք ուղղված են երիտասարդներին, կանանց, ԼԳԲՏՔ համայնքներին, Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց և այլ մարգինալացված համայնքների աջակցմանը։
Կարողությունների զարգացում. Ազատ և թափանցիկ ընտրական գործընթացներին նպաստելու համար կազմակերպությունները կարող են իրենց ծրագրային հայտում ներառել նաև կարողությունների զարգացման բաղադրիչ՝ մինչև 7,000 եվրոյի չափով։ Կազմակերպությունների կարողությունների զարգացման գործողությունները կարող են ներառել խորհրդատվություն և մենթորություն, դասընթացներ, մասնագիտացված ծրագրային ապահովման կամ թվային գործիքների մշակում կամ դրանց բաժանորդագրություն և այլն։
Կարևոր է․ այն հայտատուները, ովքեր իրենց առաջարկում ներառել են կարողությունների զարգացման բաղադրիչ, պետք է հայտադիմումի փաթեթում ներկայացնեն կարողությունների կարճ ինքնագնահատում՝ համաձայն տրամադրված ձևանմուշի։ Խնդրում ենք նկատի ունենալ, որ ծրագրի գործողությունների պլանը կարող է լինել ճկուն և մրցույթը հաղթելու պարագայում վերանայվել ձեզ հետ միասին՝ հաշվի առնելով ընտրական միջավայրում տեղի ունեցող արագ փոփոխությունները։
Ծրագրերի իրականացման ժամանակահատված և բյուջե
Ընտրողների կրթության և համայնքների ներգրավվածության դրամաշնորհները կարող են տրամադրվել մինչև 9,000 եվրոյի չափով։ Բացի այդ, կարողությունների զարգացման համար հասանելի կլինի լրացուցիչ բյուջե՝ մինչև 7,000 եվրոյի չափով։
Ծրագրերի տևողությունը կարող է լինել 6-ից 8 ամիս։ Ծրագրերի մեկնարկը նախատեսվում է 2025 թ-ի դեկտեմբերից ոչ շուտ։
Մասնակցության և ընտրության չափորոշիչներ
Մասնակցության նվազագույն չափորոշիչներ.
- Հայտատուները պետք է գրանցված լինեն ՀՀ օրենսդրության համաձայն։ Քաղաքացիները, երիտասարդական կամ այլ ոչ ֆորմալ խմբերը, որոնք ցանկանում են զարգանալ որպես անկախ կազմակերպություն, կարող են դիմել արդեն գրանցված և ակտիվ կազմակերպության միջոցով, որի հետ ունեն համագործակցության պատմություն։
- Հայտատուները պետք է վերջին առնվազն 2 տարիների ընթացքում ակտիվ գործունեություն իրականացրած լինեն։
- Հայտատու կազմակերպության կանոնադրությունն ու առաքելությունը պետք է համահունչ լինի ժողովրդավարության և մարդու իրավունքների սկզբունքներին։
- Հայտադիմումը պետք է ամբողջական լինի (ներառի ծրագրային առաջարկը, բյուջեն և, եթե կիրառելի է, կարողությունների ինքնագնահատումը)։
Ընտրության չափորոշիչներ.
- Համապատասխանություն։ Հայտատուն նախատեսում է իրականացնել գործողություններ, որոնք ուղղված են հասարակության իրազեկվածության բարձրացմանը՝ կապված ապատեղեկատվական քարոզարշավների հետ, ինչպես նաև ընտրական գործընթացի նկատմամբ վստահության ձևավորմանը։
- Կարողություն։ Կազմակերպությունը ունի բավարար կարողություններ ծրագիրը իրականացնելու համար։
- Ազդեցություն։ Ծրագրի ակնկալվող ազդեցությունը հստակ սահմանված է, քանակականացված և համապատասխանում է ընտրված թիրախային խմբերի կարիքներին։
- Գործողություններ և արդյունքներ։ Ծրագրի գործողությունները նպաստում են ազատ և արդար ընտրություններին։ Խրախուսվում են նորարարական մոտեցումներ և համագործակցություններ (օրինակ՝ համագործակցություն ինֆլուենսերների հետ)։
- Բյուջե։ Առաջարկվող բյուջեն ծախսարդյունավետ է և համահունչ ծրագրի գործողություններին։
- Կարողությունների զարգացման բաղադրիչի պարագայում։ Գործողությունները պետք է նպաստեն կազմակերպության կարողությունների ամրապնդմանը՝ ընտրություններից առաջ ազատ և արդար ընտրությունները խթանելու նպատակով։
Հետևյալ գործողությունները չեն կարող ֆինանսավորվել.
- Միջազգային ծրագրեր և կոնֆերանսներ
- Սարքավորումներ, եթե հստակ հիմնավորում առկա չէ։
Ինչպես դիմել
Հայտադիմումի ձևանմուշները կարող եք ստանալ գրելով այս էլ. հասցեին՝ [email protected], կամ կարող եք ներբեռնել անցնելով այս հղումով։
Հայտադիմումները պետք է ներկայացվեն word տարբերակով՝ հայերեն կամ անգլերեն։ Հայտադիմումների ներկայացման վերջնաժամկետն է 2025թ-ի սեպտեմբերի 21-ը՝ տեղական ժամանակով 18:00-ն։ Հայտադիմումները պետք է ներկայացնել [email protected] էլ. հասցեով՝ նամակի վերնագրում գրելով «ProElect – Voter education in Armenia»։
Մրցույթի տեղեկատվական հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 4-ին՝ տեղական ժամանակով 15:00-ին։ Մասնակցության համար կարող եք գրանցվել այս հղումով։
Մրցույթի վերաբերյալ բոլոր հարցերը կարող եք ուղղել հետևյալ էլ. հասցեով՝ [email protected]։ Սեպտեմբերի 1-ից հետո ներկայացված հարցերը, մեկնաբանությունները կարող են արձագանք չստանալ։ ERIM-ը չի պարտավորվում արձագանքել այն հարցերին, որոնք ուղղվել են նշված վերջնաժամկետից հետո։ Այն հայտատուները, որոնք մրցույթի վերջնաժամկետից հետո 45 օրերի ընթացքում արձագանք չեն ստանում, չեն ընտրվել ծրագրերի իրականացման համար։