2017թ. «Ավրորա» մրցանակ. Կամավորների հայտերի ընդունում
Աղբյուր՝ www.idea.am
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը սիրով հայտարարում է կամավորների հայտերի ընդունում 2017թ. մայիսի 26 -29-ը կայանալիք «Ավրորա» մրցանակի հատուկ միջոցառումների կազմակերպման համար։
Այս տարի ևս մենք փնտրում ենք պատասխանատու և եռանդուն անհատների, ովքեր ցանկանում են իրենց ներդրումն ունենալ մարդասիրության գործում և անմոռանալի փորձ ձեռք բերել Հայաստանում անցկացվող կարևոր միջազգային միջոցառման ընթացքում: Միացե՛ք համաշխարհային մարդասիրական շարժմանը՝ մեծարելով մարդկային ոգու տոկունությունը և փառաբանելով մարդասիրությունը:
Բոլոր հետաքրքրված թեկնածուները կարող են դիմել՝ լրացնելով առցանց հայտադիմումը մինչև 2017թ. ապրիլի 10-ը:
Նախընտրական փուլն անցած մասնակիցները կհրավիրվեն հարցազրույցի մինչև ապրիլի 21-ը:
Ընտրության վերջնական արդյունքները հայտնի կդառնան 2017-ի մայիսի 2-ին:
Համոզված ենք, որ ձեր օգնությամբ «Ավրորա» մրցանակի շնորհման արարողությունը և դրան նախորդող միջոցառումները կլինեն անմոռանալի թե՛ համաշխարհային մարդասիրական համայնքի և թե՛ մեր երկրի համար:
Հավելյալ տեղեկությունների համար խնդրում ենք դիմել Տիգրան Գևորգյանին:
Tel: +374 94 91 76 71
E-mail: [email protected]
«Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակի մասին
«Ավրորան» ամենամյա մրցանակ է, որի դափնեկրին շնորհվում է 100.000 դոլար պարգև և բացառիկ հնարավորություն շարունակելու նվիրատվության շղթան՝ 1.000.000 դոլարի դրամաշնորհի առաջադրելով իրեն ոգեշնչած և գործի մղած կազմակերպություններին։
Մրցանակի դափնեկիրները ճանաչման են արժանանում այն բացառիկ ազդեցության համար, որ նրանք իրենց գործողություններով ունեցել են մարդկային կյանքի պահպանման և մարդասիրություն առաջ մղելու վրա։