Փոքր թիմերով մեծ գործեր
Հնարավորություն
Հնարավորություններ դիմել մրցույթների, մասնակցել, աշխատանք գտնել, դրամաշնորհ ստանալ, կարծիք հայտնել և այլն: Տեղեկացրե´ք մեզ, գրելով Ուստային, Ձեր կազմակերպության կողմից տրամադրվող հնարավորությունների մասին
«Հանրային քաղաքականությունը և մարդու իրավունքների միջազգային իրավունքի առաջընթաց զարգացումը» թեմայով վեբինար
06 հոկտեմբերի, 2020
Արգենտինայի Արտաքին գործերի նախարարության կողմից կազմակերպվող Մարդու իրավունքների միջազգային իրավունքի զարգացման վերաբերյալ քննարկումների արդի հարցերի շուրջ վիրտուալ սեմինարների շրջանակներում՝ սույն թվականի հոկտեմբերի 15-ին, Բուենոս Այրեսի ժամանակով 14:00-15:30-ը կկայանա «Հանրային քաղաքականությունը և մարդու իրավունքների միջազգային իրավունքի առաջընթաց զարգացումը» թեմայով վեբինար:
ՀՀ ԿԳՄՍՆ-ն հրավիրում է մանկավարժի որակավորում ունեցող մասնագետների
06 հոկտեմբերի, 2020
Կրթական գործընթացի շարունակականությունն ապահովելու և զորակոչված ուսուցիչներին փոխարինելու նպատակով` այն մասնագետները, որոնք ունեն մանկավարժի որակավորում, այս պահին չունեն աշխատանք կամ ունեն համատեղությամբ աշխատելու հնարավորություն, կարող են [email protected] էլ փոստին ուղարկել իրենց տվյալները (անձնագրի, դիպլոմի պատճենները):
Դրամաշնորհի հատկացման մրցույթ` «1183.Ապահով դպրոց» ծրագրի «11001.Դպրոցների համալիր անվտանգության ապահովում» միջոցառման շրջանակում
02 հոկտեմբերի, 2020
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի` «1183.Ապահով դպրոց» ծրագրի «11001.Դպրոցների համալիր անվտանգության ապահովում» միջոցառման շրջանակում հայտարարում է դրամաշնորհի հատկացման մրցույթ: Մրցույթում հաղթող ճանաչված հանրակրթական ուսումնական հաստատությունները կստանան 23.722.000 ՀՀ դրամ դրամաշնորհ` աղետների ռիսկի կառավարման (կամ ԱՌՆ (Աղետների ռիսկի նվազեցման) և ԱԻ (Արտակարգ իրավիճակներում) գործելու) պլանների ոչ կառուցվածքային ռիսկերի նվազեցման ուղղությամբ նախատեսված գործողությունների իրականացման համար: Մեկ դրամաշնորհի առավելագույն գումարը 2372.2 մլն ՀՀ դրամ է:
Հայտերի ընդունման հրավեր ․ Հայաստանում, Մոլդովայի Հանրապետությունում և Ուկրաինայում խտրականության դեմ պայքարում, քաղաքացիական հասարակության կազմակերպություններին աջակցելու դրամաշնորհային ծրագիր ( in English )
02 հոկտեմբերի, 2020
Under the framework of the European Union/Council of Europe joint programme Partnership for Good Governance, and its regional project ““Strengthening access to justice through non-judicial redress mechanisms for victims of discrimination, hate speech and hate crimes in the Eastern Partnership countries”, the Council of Europe is launching a call for proposals with the aim to co-fund national and local projects in Armenia, Republic of Moldova and Ukraine aimed at combating discrimination, favouring inclusion of groups at risk of discrimination, hate speech and hate crimes, and raising awareness among vulnerable communities and the general public about redress to discrimination.
Մարդու իրավունքների միջազգային դպրոց երիտասարդների համար
26 սեպտեմբերի, 2020
Ակտիվ քաղաքացի՞ եք, ով ցանկանում է աշխարհը դարձնել ավելի լավը և չի վախենում նոր մարտահրավերներից։ Հետաքրքրվա՞ծ եք մարդու իրավունքներով և անհանգստացած Ձեր հասարակությունում առկա խնդիրներով։
Կամ ցանկացել եք աշխատել հասարակական կազմակերպությունում և հանդիպել Ձեզ նման երիտասարդ ակտիվիստների։
Եթե Ձեր պատասխանն «այո» է, ապա Դուք մեկն եք, ով կարող է դառնալ Մարդու իրավունքների միջազգային դպրոցի 2020 թվականի ուսանող։
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ. ՀԵՏԱԶՈՏՈՂ
24 սեպտեմբերի, 2020
«Սոցիոսկոպ» հասարակական ուսումնասիրությունների և խորհրդատվության կենտրոն ՀԿ-ն հայտարարում է մրցույթ հետազոտողի թափուր աշխատատեղի համար։
Black Sea NGO Forum. Անհրաժեշտ է խորհրդատու ցանցային նախաձեռնության համար ( in English )
24 սեպտեմբերի, 2020
Our first Call for Applications targets consultants/ team of consultants with relevant CSO experience in the field of online communication and digital skills, with the purpose of designing and implementing an Online Communications & Digital Marketing Training Programme for CSO representatives in the Black Sea Region, having as main outcome to increase the capacity of CSO leaders in the Black Sea Region in what regards communications skills and ensure CSO sustainability and visibility.
Հայտերի ընդունման հրավեր ուղղված գենդերային կարծրատիպերի , սոցիալական խտրական նորմերի հաղթահարմանը և դրանց լուծմանը Հայաստանում, Ադրբեջանում, Բելառուսում, Վրաստանում, Մոլդովայում և Ուկրաինայում (in English)
21 սեպտեմբերի, 2020
This Call for Proposal is addressed to civil society organizations of six Eastern Partnership countries (Armenia, Azerbaijan, Belarus, Georgia, Moldova and Ukraine).
