Փոքր թիմերով մեծ գործեր
Հնարավորություն
Հնարավորություններ դիմել մրցույթների, մասնակցել, աշխատանք գտնել, դրամաշնորհ ստանալ, կարծիք հայտնել և այլն: Տեղեկացրե´ք մեզ, գրելով Ուստային, Ձեր կազմակերպության կողմից տրամադրվող հնարավորությունների մասին
BBC Մեդիա նախաձեռնությունների կողմից իրականացվող դասընթացին մասնակցության հրավեր
03 սեպտեմբերի, 2021
Միջազգային ամենահեղինակավոր լրատվամիջոցներից մեկը՝ BBC-ն, ԲՈՒՀ-երի Ժուռնալիստիկայի ֆակուլտետների երրորդ և չորրորդ կուրսի ուսանողներին ընձեռում է եզակի հնարավորություն՝ մասնակցել նորարարական սթորիթելինգի եւ մուլտիմեդիայի դասընթացների։ Դասընթացները կազմված են լինելու չորս առցանց վեբինարից, որոնց ընթացքում կիրականացվի անգլերենից հայերեն համաժամանակյա թարգմանություն:
Մասնակցության հրավեր․ Ժողովրդավարությունը սկսվում է երկխոսությունից
01 սեպտեմբերի, 2021
«Քաղաքական երկխոսություն» կազմակերպությունը հնարավորություն է ընձեռում մարզաբնակ, համայնքային խնդիրներին իրազեկ ակտիվ երիտասարդներին մասնակցելու «Ժողովրդավարությունը սկսվում է երկխոսությունից» ծրագրին։
Աշխատանքի հնարավորություն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից
31 օգոստոսի, 2021
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի Հայտարարագրերի վերլուծության վարչությունն իրականացնում է պաշտոնատար անձանց գույքային դրության համալիր վերլուծություն։
Երևանում որմնանկարներ պատկերելու մրցույթի հայտարարություն
31 օգոստոսի, 2021
Ֆրիդրիխ Նաումանի «Հանուն ազատության» հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանի երևանյան գրասենյակը Երևանի քաղաքապետարանի հետ համագործակցությամբ հայտարարում է մրցույթ՝ Երևան քաղաքում շինությունների պատերի վրա որմնանկարներ պատկերելու նպատակով։
ԵՄ փոքր դրամաշնորհային հայտարարություն․ ընտրությունների՝ շրջակա միջավայրին և կլիմայի փոփոխություններին վերաբերող կողմերը (անգլերեն)
31 օգոստոսի, 2021
Within the framework of the EU “Elections4All-2021 – Domestic Observations and Citizens Empowerment by Civil Society” project OxYGen Foundation for Protection of Youth and Women Rights is hereby announcing a competitive call for civil society organizations to strengthen the promotion of environmental, climate change-related aspects of elections.
Ծրագրի մասնագետի աշխատանք ԹԻՀԿ-ում
27 օգոստոսի, 2021
Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը (ԹԻՀԿ) փնտրում է հանրային կառավարման բարեփոխումներով հետաքրքրված և ծրագրերի կառավարման մեջ հմտանալու ցանկություն ունեցող անհատի, ով կմիանա ԹԻՀԿ փոքր թիմին և պատասխանատու կլինի «Մասնակցային ժողովրդավարությունը գործողության մեջ» ծրագրի (ԵՄ ֆինանսավորում) նպատակների իրականացմանն և ներգրավված թիմի աշխատանքներին աջակցելու համար։
Երիտասարդական գրականագիտական մրցույթի հնարավորություն
27 օգոստոսի, 2021
Եվրասիա համագործակցություն հիմնադրամը՝ Շվեդիայի միջազգային զարգացման գործակալության, Սիդայի աջակցությամբ իրականացվող «Աջակցություն քաղաքացիական հասարակությանը՝ հանուն բարեփոխումների վրա ներգործության» ծրագրի շրջանակում և «Գրական կայարան» գրական, մշակութային հասարակական կազմակերպությունը հայտարարում են «Երիտասարդական գրականագիտական մրցույթ»։Ծրագրի նպատակը երիտասարդների շրջանում գրաքննադատական հմտությունների զարգացումն է՝ ժամանակակից հայ գրողների ստեղծագործությունների մասին գրախոսականներ գրելու միջոցով։
Կալանավորման և այլընտրանքային պատժամիջոցների մասին դասընթացի հրավեր Նիդերլանդների Հելսինկյան կոմիտեի կողմից (անգլերեն)
26 օգոստոսի, 2021
Join us, meet colleagues and share experiences! The next training on Detention and Alternative Sanctions runs from the 04 October – 05 November 2021!
