Փոքր թիմերով մեծ գործեր
Հնարավորություն
Հնարավորություններ դիմել մրցույթների, մասնակցել, աշխատանք գտնել, դրամաշնորհ ստանալ, կարծիք հայտնել և այլն: Տեղեկացրե´ք մեզ, գրելով Ուստային, Ձեր կազմակերպության կողմից տրամադրվող հնարավորությունների մասին
Փորձագետների դասավանդման հրավեր ՀԼԱ մեդիա Աքսելերատորում
25 հունվարի, 2022
Հանրային լրագրության ակումբը Հայաստանում Ամերիկայի միացյալ նահանգների դեսպանատան (ԱՄՆ Պետդեպ) աջակցությամբ իրականացնում է «Մեդիա և տեղեկատվական գրագիտության աքսելերատոր» ծրագիրը, որի նպատակն է նպաստել Հայաստանում ապատեղեկատվությանը դիմացկուն հասարակության ստեղծմանը՝ քաղհասարակության, մեդիայի կարողությունների զարգացման, հանրային, մասնավոր և պետական ոլորտների միջև կայուն համագործակցության միջոցով, ինչպես նաև տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ։
Էսսեների մրցույթ Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության կոալիցիայի կողմից
25 հունվարի, 2022
Խտրականության դեմ պայքարի և հանուն հավասարության կոալիցիան հայտարարում է էսսեների մրցույթ ՀՀ ԲՈՒՀ-երի հոգեբանության, սոցիալական աշխատանքի, իրավագիտության և լրագրության ֆակուլտետների ավագ (բակալավրիատի ավարտական և մագիստրատուրայի) կուրսերի ուսանողների համար։
Աշխատանքի հնարավորություն Շվեդական դատարանների ազգային ադմինիստրացիայի կողմից (SNCA) (անգլերեն)
21 հունվարի, 2022
The Swedish National Courts Administration (SNCA) will during the spring of 2022 (tent. from March) initiate the implementation of a multi-year development cooperation Project together with the Academy of Justice of the Republic of Armenia (AoJ) and the Armenian Supreme Judicial Council (SJC).
Դրամաշնորհային հնարավորություն Վիշեգրադի միջազգային հիմնադրամի կողմից․ Վիշեգրադ+ (անգլերեն)
21 հունվարի, 2022
The International Visegrad Fund is currently accepting applications for the Visegrad+ Grants Program to support projects which contribute to the democratization and transformation processes in selected countries of the Western Balkans (WBs) and the Eastern Partnership (EaP) regions.
Եվրասիա համագործակցություն հիմնադրամը հայտարարում է փորձագիտական աշխատանքի մրցույթ՝ թեմատիկ քննարկումների կազմակերպման նպատակով
18 հունվարի, 2022
Եվրասիա համագործակցություն հիմնադրամը ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ իրականացվող ԴԱՏԱ՝ «Տվյալներ հաշվետու և թափանցիկ գործունեության համար» ծրագրի շրջանակում հրավիրում է կազմակերպություններին կամ անհատ փորձագետներին դիմելու հետևյալ հնարավորությանը. պլանավորել, կազմակերպել և ֆասիլիտացնել ոլորտային քննարկումների շարք՝ քաղաքականությունների ձևավորման գործընթացներում քաղաքացիական հասարակության և պետության միջև համագործակցության թեմաներով, քննարկումների արդյունքները ներկայացնել ամփոփ զեկույցի տեսքով:
Փորձագիտական հետազոտական աշխատանքի հնարավորություն ԵՀՀ-ի կողմից
18 հունվարի, 2022
Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ) ՄԱԿ-ի Մարդու իրավունքների բարձրագույն հանձնակատարի գրասենյակի (OHCHR) աջակցությամբ իրականացնում է «Հայաստանի կողմից ՄԱԿ-ի Եզրափակիչ դիտարկումների իրականացման վերլուծություն և իրազեկվածության բարձրացում» նախագիծը։
Դրամաշնորհային հնարավորություն CIPE-ի կողմից․ Հարավային Կովկաս․ Լսելի դարձնելով կին ձեռներեցների ձայնը տնտեսական վերականգնման գործում (անգլերեն)
18 հունվարի, 2022
CIPE’s Center for Women’s Economic Empowerment (CWEE) has launched an open call for nonprofit organizations located in Armenia and Georgia for local and/or regional women’s empowerment projects.
Դրամաշնորհային հնարավորություն CIPE-ի կողմից: Լիազորելով մասնավոր ոլորտին ապատեղեկատվության դեմ պայքարի հարցում (անգլերեն)
18 հունվարի, 2022
CIPE’s Europe and Eurasia department has launched an open call for organizations in Armenia to submit their proposals for disinformation-related projects. The projects should engage the Armenian private sector in combatting disinformation through collaborative and innovative approaches. CIPE is looking for creative and new methodologies that highlight the unique role the private sector plays in the information landscape that may be expanded upon or replicated later.