Փոքր թիմերով մեծ գործեր	
	
			Հնարավորություն
Հնարավորություններ դիմել մրցույթների, մասնակցել, աշխատանք գտնել, դրամաշնորհ ստանալ, կարծիք հայտնել և այլն: Տեղեկացրե´ք մեզ, գրելով Ուստային, Ձեր կազմակերպության կողմից տրամադրվող հնարավորությունների մասին
Հայտերի ներկայացման հրավեր
11 սեպտեմբերի, 2015
																								
													Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակը ՀԿ-ներին հրավիրում է ներկայացնել լավագույն փորձի իրենց օրինակները, որոնք հակակոռուպցիոն միջոցառումները կապում են մարդու իրավունքների պաշտպանության և իրացման հետ։ Հայտերը ներկայացնել [email protected] հասցեով մինչև նոյեմբերի 30-ը։
 ...
											
					
				ALDA-ի ենթադրամաշնորհների հայտերի հրավերը 2015թ․-ի համար
08 սեպտեմբերի, 2015
																								
													Տեղական ժողովրդավարության եվրոպական ասոցիացիան (ALDA) մինչև սեպտեմբերի 30-ը կընդունի հայտեր այն ՏԻՄ-երից ու ՔՀԿ-ներից, որոնց նախաձեռնությունները ուղղված կլինեն քաղաքացիների ակտիվ ներգրավվածությունը ԵՄ-ին առնչվող քննարկումներում և քաղաքական գործընթացներում։ Մանրամասներին կարող եք ծանոթանալ www.alda-europe.eu կայքում։ ...
											
					
				Քաղաքացիական դիմադրության դինամիկային նվիրված առցանց դասընթաց
07 սեպտեմբերի, 2015
																								
													Դասընթացի ընթացքում կուսումնասիրվեն այն քաղաքացիական շարժումները և արշավները, որոնք պաշտպանում են հիմնարար իրավունքները աշխարհում։ Մանրամասներին կարող եք ծանոթանալ https://www.usipglobalcampus.org/training-overview/civilresistance/ կայքում։
 ...
											
					
				Հայտերի ներկայացման հրավեր․ Կանաչ կլիմայի հիմնադրամի համար դիտորդ կազմակերպության հավաստագիր ստանալու համար
04 սեպտեմբերի, 2015
																								
													Կանաչ կլիմայի հիմնադրամը հրավիրում է քաղաքացիական հասարակության այն կազմակերպություններին, մասնավոր ընկերություններին և միջազգային կառույցներին, որոնք ցանկություն ունեն ձեռք բերել դիտորդի կարգավիճակ, դիմել հավաստագիր ստանալու համար։ Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է սեպտեմբերի 11-ը։ Մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ...
											
					
				Գործողությունների պլանի մշտադիտարկման ստամբուլյան 16-րդ հանդիպմանն ընդառաջ
03 սեպտեմբերի, 2015
																								
													Գործողությունների պլանի մշտադիտարկման ստամբուլյան 16-րդ հանդիպմանն ընդառաջ, որը տեղի կունենա 2016թ․-ի մարտի 7-9 Փարիզում, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության՝ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի քարտուղարության Հակակոռուպցիոն ցանցը հրավիրում է պատրաստելու Հայաստանում ներկա իրավիճակը ներկայացնող այլընտրանքային հաշվետվություն կամ ներդրում ունենալ այդ գործում՝ դրա առանձին հատվածները տրամադրելով։  Ներկայացման վերջնաժամկետն է սեպտեմբերի 21-ը։ Նախկին հաշվետվությունները կարող եք գտնել այստեղ 
Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ այցելելով www.oecd.org/corruption/acn...
											
					
				Մշակույթ և ստեղծագործական հնարամիտ մոտեցումների կիրառում
03 սեպտեմբերի, 2015
																								
													Եվրամիության Արևելյան գործընկերության Մշակույթ և ստեղծագործական հնարամիտ մոտեցումների կիրառում ծրագիրն առաջարկում է կրթական և գրանտային ծրագրեր, առաջատար փորձագետների հետ հանդիպում, ինչպես նաև մշակույթի ոլորտի միջոցառումների մասին տեղեկություններ։  Թիրախ երկրներն են Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը, Բելոռուսը, Մոլդովան և Ուկրաինան։ Մանրամասներին կարող եք ծանոթանալ ծրագրի կայքում՝ http://www.culturepartnership.eu/en ...
											
					
				Համաշխարհային բանկի խումբ․ քաղաքացիական հասարակության մասնակցության էլ․ լրատու, օգոստոս 2015
31 օգոստոսի, 2015
																								
													Համաշխարհային բանկի քաղաքացիական հասարակության մասնակցության լրատուի 2015թ․-ի օգոստոսյան թողարկմանը կարող եք ծանոթանալ այստեղ ։...
											
					
				Միացեք ԹիչՍըրֆինգ ցանցին
31 օգոստոսի, 2015
																								
													Եթե Դուք հանդիսանում եք որևէ ուսումնական հաստատության կամ ոչ շահութաբեր կազմակերպության անդամ և կցանկանայիք հյուրընկալել ազդեցիկ կամավոր խոսնակների ամբողջ աշխարհից, ապա ԹիչՍըրֆինգը Ձեզ համար է:
TeachSurfing.org-ը անվճար, միջազգային հարթակ է, որը միավորում է մարդկանց, ովքեր նախընտրում են իրենց ճանապարհորդության որոշակի ժամանակը տրամադրել սեփական  գիտելիքներով կիսվելուն՝ դպրոցների, համալսարանների և ոչ շահութաբեր կազմակերպությունների շահառուների հետ՝ իրենց բնակության կամ ճանապարհորդության համար ընտրված երկրում:
Մեզ արդեն միացել են 1000 թիչսըրֆերներ և 105 կազմակերպություններ՝ 95 երկրներ...
											
					
				