Փոքր թիմերով մեծ գործեր
Հնարավորություն
Հնարավորություններ դիմել մրցույթների, մասնակցել, աշխատանք գտնել, դրամաշնորհ ստանալ, կարծիք հայտնել և այլն: Տեղեկացրե´ք մեզ, գրելով Ուստային, Ձեր կազմակերպության կողմից տրամադրվող հնարավորությունների մասին
ՏԻՄpusle նորարական խաղ–ծրագրի մասնակցության հայտարարություն
14 մայիսի, 2018
ՏԻՄpulse նախաձեռնող թիմը հրավիրում է Մարտունիում ապրող 14 և բարձր տարիքի բոլոր ցանկացողերին միանալու «ՏԻՄpulse» սոցիալական–նորարարական խաղ–ծրագրին։
ՏԻՄpulse նպատակն է խաղի միջոցով բարձրացնել բնակիչների մոտիվացիան և նպաստել մասնակցությանը տեղական ինքնակառավարմանը՝ այդպիսով խթանել, որպեսզի ավագանու անդամներն արդյունավետ աշխատեն:
Հայտարարություն: Իրավական փորձագետի օգնականի մրցույթ
11 մայիսի, 2018
Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների հասարակական իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարում է իրավաբանի օգնականի մրցույթ՝ կազմակերպության իրավական փորձագետների աշխատանքների կազմակերպմանն աջակցելու համար:
Արցախի երիտասարդների համար պրակտիկա Երևանում
11 մայիսի, 2018
Մինչև 2018թ. հոկտեմբեր ամիսը Արցախի երիտասարդ մասնագետներին ընձեռնվում է Երևանում պրակտիկա անցնելու հնարավորություն:
Կովկասի ինստիտուտը ընդունում է հայտեր Երևանում պրակտիկա անցնելու համար:
Բիզնես սկսելու կամ զարգացնելու հնարավորություն երիտասարդների համար
11 մայիսի, 2018
«Ջինիշյան» հիշատակի հիմնադրամը ՀՀ Գեղարքունիքի, Լոռու և Շիրակի մարզերում (բացառությամբ Գյումրի և Վանաձոր քաղաքների)` բնակվող 18-35 տարեկան պոտենցիալ, սկսնակ և գործող ձեռներեցներին ընձեռում է բիզնես սկսելու կամ զարգացնելու բացառիկ հնարավորություն: Հիմնադրամը նպատակ ունի նպաստելու ձեռնարկատիրական գործունեության զարգացմանը երիտասարդների շրջանում և նոր աշխատատեղերի ստեղծմանը վերոհիշյալ մարզերում` մեծապես խրախուսելով կանանց և աղջիկների մասնակցությունը:
ԱՄՆ Ժողովրդավարության հանձնաժողովի փոքր դրամաշնորհներ 2018
11 մայիսի, 2018
ԱՄՆ դեսպանատունը հայտարարում է 2018թ. հարկաբյուջետային տարվա ԱՄՆ Ժողովրդավարության հանձնաժողովի փոքր դրամաշնորհների ծրագրի մրցույթի երկրորդ շրջափուլը:Ծրագիրը նպատակ ունի աջակցել այն նախաձեռնություններին, որոնք նպաստում են ժողովրդավարության զարգացմանը, մարդու իրավունքների պաշտպանությունը, և աջակցում են քաղաքացիական կրթությանը Հայաստանում
Աշխատանքի հնարավորություն. Սոցիալական մեդիայի մենեջեր (անգլերեն)
11 մայիսի, 2018
ORGANIZATION NAME: CAUCASUS INSTITUTE
TITLE: Social Media Manager
START DATE: ASAP
TERM: Full-time
LOCATION: Yerevan, Armenia
Հակակոռուպցիոն աշխատաժողով
11 մայիսի, 2018
2018 թ. մայիսի 18-ին Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակներում «Անի» հյուրանոցի «Նաիրի» սրահում տեղի է ունենալու հակակոռուպցիոն աշխատաժողով՝ «Կոռուպցիայի դեմ պայքարի արդի մարտահրավերներն ու առաջիկա անելիքները» խորագրով:
«Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրը մեկնարկել է 2016 թ. դեկտեմբերին: Ծրագրի տևողությունը 34 ամիս է: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և իրականացվում է «Իրավաբանների հայկական ասոցիացիա&raqu...
Դասընթաց լրագրողների համար հայկական մամուլում ատելության խոսքի նվազեցման թեմայով
11 մայիսի, 2018
«Մարդը կարիքի մեջ» չեխական հասարակական կազմակերպությունը Երևանի և Հայաստանի մարզերի 15 լրագրողների համար կկազմակերպի եռօրյա դասընթաց, հետևյալ թեմաներով
Ինչպես խուսափել նյութերում ատելության խոսքի և զրպարտանքի կիրառումից
Փաստերի ստուգման և հեղինակային իրավունքի օգտագործման տրամաբանությունը և անհրաժեշտությունը