Փոքր թիմերով մեծ գործեր
Հնարավորություն
Հնարավորություններ դիմել մրցույթների, մասնակցել, աշխատանք գտնել, դրամաշնորհ ստանալ, կարծիք հայտնել և այլն: Տեղեկացրե´ք մեզ, գրելով Ուստային, Ձեր կազմակերպության կողմից տրամադրվող հնարավորությունների մասին
Հայտերի բաց կանչ Քաունթերփարթի կողմից․ Գործուն քաղաքացիական հասարակություն
24 մայիսի, 2023
Ամերիկայի Միացյալ Նահանգների միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) կողմից ֆինանսավորվող «Գործուն քաղաքացիական հասարակություն» (ԳՔՀ) ծրագիրը, որ իրականացվում է Քաունթերփարթի կողմից՝ Ուրբան կայուն զարգացման հիմնադրամի հետ համատեղ, հրավիրում է համայնքահեն կազմակերպություններին ներկայացնելու հետաքրքրվածության արտահայտման հայտ իրենց համայնքներում ժողովրդավարական գործընթացներին աջակցող գործողությունների իրականացման համար:
Դասընթացի հնարավորություն n-ost-ի և Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի կողմից․ Հակադրվող նարրատիվներ (անգլերեն)
19 մայիսի, 2023
n-ost and Media Initiatives Center invite skilled editors and journalists from Armenia, Georgia, Moldova, Turkey and Ukraine to apply for participation in “Competing Narratives”.
Աշխատանքային իրավունքների վերաբերյալ լրագրողական աշխատանքների մրցույթ
11 մայիսի, 2023
Հրավիրում ենք Հայաստանում գործող զանգվածային լրատվամիջոցների, լրագրողների, լրագրողական կազմակերպությունների, քաղաքացիական լրագրողների ուշադրությունը:
Հետազոտություն իրականացնելու հրավեր Հանրային լրագրության ակումբից
05 մայիսի, 2023
Հանրային լրագրության ակումբը (այսուհետ՝ ՀԼԱ) հրավիրում է հետազոտական կազմակերպություններին, անհատ հետազոտողներին դիմելու «Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի ապատեղեկատվական հոսքերն ու կեղծ պատմույթները» թեմայով հետազոտություն իրականացնելու մրցույթին։
Հայտերի բաց կանչ Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կողմից․ Քննադատական մտածողության դպրոց
03 մայիսի, 2023
Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ), «Ռեստարտ» գիտակրթական բարեգործական հիմնադրամը և Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն-Հայաստան հիմնադրամը (ՀՌԿԿ) հրավիրում են Երևանում և ՀՀ մարզերում գործող համալսարանների ուսանողներին մասնակցելու «Քննադատական մտածողության դպրոց»-ին, որը տեղի կունենա ս.թ. մայիսի 26-ից 28-ը, Երևանում, ԵՀՀ գրասենյակում։
Հայտերի ընդունման հայտարարություն Դոյչե Վելլե Ակադեմիայի կողմից. Մեդիանյութերի արտադրության դրամաշնորհ Հայաստանի մարզային մեդիաընկերություններին
25 ապրիլի, 2023
Դոյչե Վելլե Ակադեմիայի, Բրիտանական հեռարձակման կորպորացիայի Մեդիա Էքշն ծրագրի (Բի-բի-սի), Բաց Հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի Հայաստանյան մասնաճյուղի և հայկական երկու՝ Հետք և Ֆակտոր, մեդիաընկերությունների կոնսորցիումը պարգևատրվելով Եվրոպական Հանձնաժողովի կողմից, ԵՄ համաֆինանսավորմամբ իրականացնում է «Եվրոպական մեդիահարթակ Հայաստանում. հուսալի և պրոֆեսիոնալ լրատվամիջոցների կառուցում» ծրագիրը: Ծրագրի գլխավոր նպատակն է Հայաստանում զարգացնել կենսունակ մեդիա ոլորտ՝ աշխատելով մեդիա մենեջերների, անկախ լրագրողների, համապետական և մարզային մեդիաների ներկայացուցիչների, ինչպես նաև ժուռնալիստիկայի ֆակուլտետներում սովորող ուսանողների հետ։
Ծրագրի մասին լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար այցելել մեր կայք։
Ծրագրերի օգնականի-հաղորդակցության պատասխանատուի թափուր հաստիք ՄԻՀԿ-ում
05 ապրիլի, 2023
Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոնը (ՄԻՀԿ) փնտրում է ծրագրերի օգնականի և հաղորդակցության պատասխանատուի գործառույթներ համատեղելու հմտություններ և համապատասխան փորձ ունեցող թիմակցի։
Իրավական փորձագետի թափուր հաստիք Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոնում
05 ապրիլի, 2023
Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոնը (ՄԻՀԿ) փնտրում է Հայաստանում սոցիալական իրավունքների պաշտպանության և իրավունքահենք սոցիալական ռեֆորմների առաջխաղացման հարցերով հետաքրքրված իրավական փորձագետի, ով կմիանա ՄԻՀԿ-ի թիմին։