Ռուս-հայկական հարաբերություններում առկա լարվածության պատճառները եւ դրանց ազդեցությունը ինտեգրացիոն նախագծերի վրա» թեմայով սեմինար
04 հոկտեմբերի, 2016, 05:01
Երեւանի մամուլի ակումբը Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի հայաստանյան գրասենյակի աջակցությամբ 2016թ. սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 2-ը Աղվերանում կազմակերպել էր «Ռուս-հայկական հարաբերություններում առկա լարվածության պատճառները եւ դրանց ազդեցությունը ինտեգրացիոն նախագծերի վրա» թեմայով սեմինար, որի բանախոսներն էին Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը, լրագրող, «ԱԺ մոնիտորինգ» ծրագրի ղեկավար Լուսինե Վասիլյանը, «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի տնօրեն Լաուրա Բաղդասարյանը, ՀՀ-ում Ուկրաինայի առաջին դեսպանՕլեքսանդր Բոժկոն, ԵՊՀ Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար Արթուր Ղազինյանը եւ Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը: Սեմինարին մասնակցեցին ԶԼՄ-ների, փորձագիտական համայնքի եւ ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի անդամ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներ: