Փոքր թիմերով մեծ գործեր

Լիլիթ Արզոյան

ՀԿ Դեպո Փորձագետ

  • Ֆոնդահայթայթում
  • Ցանցի կառուցում
  • Կազմակերպական զարգացում

Համառոտ կենսագրություն

Լիլիթը մասնագիտանում է ֆոնդահայթայթման և ցանցերի կառավարման, կազմակերպչական կարողությունների զարգացման ոլորտներում:

Լիլիթ Արզոյանը աշխատում է Եվրասիա համագործակցություն հիմնադրամում Քաղաքացիական հասարակության զարգացման ծրագրում(ՀԿ Դեպո)՝ Նախագծի ղեկավար: Ծրագրի նպատակն է աջակցել տեղական կազմակերպություններին զարգացնել կարողությունները և բարելավել կայունությունը:

Նախկինում Լիլիթը աշխատել է ՏՏ ոլորտում, LimeTech ՍՊԸ- ում `աջակցելու ընկերության բիզնեսի զարգացմանը և հաղորդակցությանը, դրանով իսկ որոշակի փորձի ձեռք բերելով բիզնես կառավարման և ռազմավարության զարգացման բնագավառում:

Լիլիթը աշխատել է տարբեր միջազգային կազմակերպություններում և Եվրամիության ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերում, ինչպիսիք են «Գործառնական էլեկտրոնային կառավարման զարգացումը Հայաստանում» ԵՄ ծրագիրը և «Սոցիալական նորարարության լաբորատորիա (Kolba Lab)» ծրագիրը, որն իրականացվում էր ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ՄԱԶԾ-ի կողմից:

Քաղաքացիական հասարակության, ժողովրդավարության զարգացման, ծրագրերի կառավարման և ֆոնդահայթհայթման ոլորտները ինչպես նաև սոցիալական ձեռնարկատիրության, երիտասարդների զարգացման և էլ-կառավարման ոլորտները հիմնական հետաքրքրության և մասնագիտացման բնագավառներն են:

Կարողությունների զարգացման և կազմակերպական զարգացման փորձը

• Ֆոնդահայթայթում

• Ցանցի կառուցում

• Կազմակերպական զարգացում

• Ֆինանսներ և վարչարարություն

• Բիզնեսի ռազմավարություն

Նախկին պատվիրատուներ

  • Եվրասիա համագործակցություն հիմնադրամ
  • Համաշխարհային բանկ
  • Էլեկտրոնային կառավարման ակադեմիա հիմնադրամ
  • Safege Eptisa SARL

Կապ Փորձագետի հետ