Փոքր թիմերով մեծ գործեր

Armen Grigoryan

ՀԿ Դեպո Փորձագետ

  • Հաղորդակցություն
  • Մարդու իրավունքներ
  • Խաղարարություն

Համառոտ կենսագրություն

Արմեն Գրիգորյանն ունի հասարակական կազմակերպություններում աշխատանքի ավելի քան հինգ տարվա փորձ: Նախկինում ակտիվ ներգրավված լինելով քաղաքացիական կամզակերպություններում և նախաձեռնություններում, Արմենն ունի գիտելիքի մեծ պաշար մարդու իրավունքների, ժողովրդավարության և քաղաքացիական ոչ բռնի պայքարի ոլորտներում ոչ միայն տեսական, այլ նաև փորձնական կողմից: ԵՀՀ-ում Արմենը պատասխանատու է կազմակերպության հաղորդակցության ռազմավարության զարգացման համար (վեբ-կայքի, սոցիալական մեդիաների կառավարում): Ավելին, նա ներգրավված է ֆանդրեյզինգային գործունեության մեջ: Նախկինում Արմեն Գրիգորյանն աշխատել է ATHGO International-ում, Հայաստանում ՆԱՏՕ-ի տեղեկատվական կենտրոնում, ՊանԱՐՄԵՆԻԱՆ Մեդիա-ում, չինական ՍԻՆՀՈՒԱ լրատվական գործակալությունում, ՍՄԻԼ հիմնադրամում: Արմենն ունի դասավանդման փորձ՝ Արաբական երկրների հայկական համայնքների, ինչպես նաև Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունների մասին:

Արմեն Գրիգորյանն ունի մագիստրոսի կոչում “Միջազգային միգրացիա և սոցիալական համակեցություն” մասնագիտացմամբ, որը նա ստացել է Ամստերդամի համալսարանի (Նիդեռլանդներ), Դեուստոյի համալսարանի (Բասկերի երկիր, Իսպանիա) և Օսնաբրյուքի համալսարանի (Գերմանիա) կողմից: Մինչ այդ նա սովորել է Ռուս-հայակական համալսարանում՝ միջազգային հարաբերությունների ուղղությամբ: Արմենը եղել է Կարնեգի հիմնադրամի հետազոտական ծրագրի կրթաթոշակառու՝ ԱՄՆ-ի Փիթսբուրգի համալսարանում: Նրա մասնագիտական և ակադեմիական հետաքրքրությունների շրջանակն ընդգրկում է ինքնության, ազգայնականության, ժողովրդավարական զարգացման և սփյուռքի քաղաքականության ոլորտները: Արմենն ունի մեծ փորձ հետազոտության կազմակերպման, հատկապես որակական մեթոդաբանության կիրառմամբ: Նա չորս հոդվածի հեղինակ է, ինչպես նաև երկու գրքի համահեղինակ:

Արմենը նաև հանդիսանում է Էրազմուս Մունդուս ուսանողների և շրջանավարտների ասոցիացիայի Հայաստանի ներկայացուցիչը:

Կարողությունների զարգացման և կազմակերպական զարգացման փորձը

•  Հաղորդակցություն
• Մարդու իրավունքներ
•  Խաղարարություն

Կապ Փորձագետի հետ