Փոքր թիմերով մեծ գործեր

Նաիրա Վարդանյան

ՀԿ Դեպո Փորձագետ

Համառոտ կենսագրություն

Նաիրա Վարդանյանը հանդիսանում է ԱՄՆ ՄԶԳ «Իմ հայաստան» ծրագրի մշտադիտարկման/գնահատման և հետազոտությունների մասնագետը։ Մինչ այդ նա աշխատել է ՀՌԿԿ-Հայաստան հիմնադրամում որպես տվյալների հավաքագրման ծրագրերի ղեկավար։ Նաիրան նաև աշխատել է Կովկասի ինստիտուտում, ղեկավարել է Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի բիզնես կենտրոնի Խորհրդատվության և դասընթացների բաժինը, աշխատել է Հայկական պետական մանկավարժական համալսարանում և Տուրիզմի և սերվիսի ռուսական պետական համալսարանում որպես սոցիոլոգիայի դասախոս, համագործակցել է տեղական և միջազգային մի շարք կազմակերպությունների հետ որպես հետազոտող, դասընթացավար և  վերլուծաբան:  

2005թ.-ին Նաիրան ավարտել է Երևանի պետական համալսարանը՝ ստանալով սոցիոլոգիայի մագիստրոսի աստիճան, այնուհետև ընդունվել է նույն համալսարանի քաղաքագիտության բաժնի ասպիրանտուրան: Նաիրան ունի հետազոտության ավելի քան 15 տարվա փորձ և մի շարք հրապարակումներ՝ առավելապես քաղաքական կողմնորոշման և սոցիալական կապիտալի ուսումնասիրությունների վերաբերյալ: 

Կարողությունների զարգացման և կազմակերպական զարգացման փորձը

  • Հետազոտությունների նախագծում
  • Մոնիտորինգ և գնահատում
  • Որակական հետազոտություններ
  • Քանակական հետազոտություններ
  • Ընտրանքի տեսություն
  • Հարցաթերթերի կազմում
  • Քանակական տեղեկատվության վիճակագրական վերլուծություն 

Կապ Փորձագետի հետ