We are small teams doing BIG things!

Last updated 15 March, 2019

Women's Resource Center, Armenia



ԿՌԿՀ հետսովետական Հայաստանում հիմնված առաջին ռեսուրսային կենտրոնն է երիտասարդ կանանց համար: ԿՌԿՀ գործում է կանանց մարդու իրավունքների, վերարտադրողական և սեռական իրավունքների, սեռական բռնության և հակամարտությունների կարգավորման ու խաղաղության հաստատման գործում կնոջ դերի շրջանակներում: ԿՌԿՀ գլխավոր նպատակն է կրթության և օժանդակության միջոցով տալ կանանց անհրաժեշտ հմտությունները և աջակցել նրանց դառնալ հայ հասարակության ակտիվ քաղաքացի: Մեր կենտրոնի հիմքում ընկած է կանանց կողմից վերահսկավող և գործող ժողովրդավարական կառույցը:

 

Կազմակերպության շահառուներն են կանայք, փախստականները և  երիտասարդները:

 

ԿՌԿՀ-ի առաքելությունն է կանանց` կրթության ևաջակցության միջոցով անհրաժեշտ հմտություններով զինելը և նրանց հայ հասարակության ակտիվ քաղաքացիներ դառնալու հնարավորություններ տալն է:

 

Մեր կենտրոնի կառուցվածքը հիմնված է մասնակցային դեմոկրատական մոդելի վրա. Այն ղեկավարվում և աշխատում է միայն կանանց կողմից և կանանց համար: Կամավորությունը և մասնակցությունը կենտրոնի ընթացիկ գործունեության էական մասն են կազմում:

 

Մեր գործունեության առաքելությունն է նաև` երիտասարդ հայ կանանց համար ապահով միջավայր ստեղծելու և նրանց անհրաժեշտ ռեսուրսներ տրամադրելու միջոցով նրանց անձնական և մասնագիտական հմտությունները զարգացնելը, հայ հասարակության մեջ տեղի ունեցող հասարակական, քաղաքական և մշակութային գործընթացներին մասնակցություն ապահովելն է:

Contacts


Sector

Gender, Women rights