Փոքր թիմերով մեծ գործեր
Հնարավորություն
Հնարավորություններ դիմել մրցույթների, մասնակցել, աշխատանք գտնել, դրամաշնորհ ստանալ, կարծիք հայտնել և այլն: Տեղեկացրե´ք մեզ, գրելով Ուստային, Ձեր կազմակերպության կողմից տրամադրվող հնարավորությունների մասին
Դիմում-հայտերի ընդունում | COVID-19 ՀԵՏԵՒԱՆՔՆԵՐԻ ՉԵԶՈՔԱՑՄԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ
28 հուլիսի, 2020
«Մարդը կարիքի մեջ» (ՄԿՄ) հասարակական կազմակերպությունը մեկնարկել է տարածաշրջանային «COVID-19 հետևանքների չեզոքացման աջակցության ծրագիր 2020-2022»` Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Ծրագիրն Արևելյան գործընկերության երկրներում աջակցում է քաղաքացիական հասարակության կազմակերպություններին (ՔՀԿ)՝ արձագանքելու COVID-19 համավարակի անմիջական և երկարաժամկետ ազդեցություններին։ ՄԿՄ-ն Նիդերլանդների Հելսինկյան կոմիտեի և AFEW International-ի հետ համատեղ ղեկավարում է կոնսորցիում, որը կնպաստի ՔՀԿ-ների հնարավորություններին` արդյունավետ արձագանքելու կարճաժամկետ և միջնաժամկետ կարիքներին և ներազդելու երկարաժամկետ քաղաքականության բարեփոխումների վրա, որոնք աջակցում են խոցելի խմբերին և նրանց, ովքեր համավարակից բացասական ազդեցություն և վնաս են կրել:
ԵՄ կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն Հայաստանում ծրագիր Կանաչ և Օրգանական ագրոբիզնեսի աջակցության հայտամրցույթ
27 հուլիսի, 2020
ԵՄ կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն Հայաստանում , ագրոբիզնեսի աջակցության ծրագիր հայտամրցույթ։
ՀՀ-ում գործող երիտասարդական հասարակական կազմակերպությունների դրամաշնորհային մրցույթ
25 փետրվարի, 2020
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Հայաստանի Հանրապետությունում գործող երիտասարդական հասարակական կազմակերպությունների համար հայտարարում է դրամաշնորհային մրցույթ:
«Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին․ 3-րդ փուլ»․ դրամաշնորհային ծրագրին առաջարկներ ներկայացնելու հրավեր
14 փետրվարի, 2020
Դրամաշնորհային ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 180,000 եվրո, որի շրջանակներում նախատեսվում է տրամադրել 10,000-ից մինչև 25,000 եվրո արժողության դրամաշնորհներ` 8-ից 12 անհատների կամ կազմակերպությունների:
Դրամաշնորհային ՄՐՑՈՒՅԹ «Քաղաքացիների ձայնն ու գործունեությունը Հայաստանի խոշորացված համայնքներում» ծրագրի շրջանակում
10 փետրվարի, 2020
ՀՖՄ-ն հայտարարում է մրցույթ «Քաղաքացիների ձայնն ու գործունեությունը Հայաստանի խոշորացված համայնքներում» ծրագրի շրջանակում միջհամայնքային մակարդակում ենթադրամաշնորհների տրամադրման համար:
Մարդու իրավունքների պաշտպանը ներառական կրթության խրախուսման համար հայտարարում է շարադրությունների մրցույթ
21 հոկտեմբերի, 2019
Ներառական կրթությունը խրախուսելու համար Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանը #փոխիրաշխարհը իրազեկման արշավի շրջանակում հայտարարում է «Իմ ընկեր․․․» թեմայով շարադրությունների մրցույթ։ Ներառումը մարդկանց համատեղ կրթվելու, աշխատելու և որպես հասարակության լիարժեք անդամ հանդես գալու հնարավորությունն է։
Պրահայի քաղաքացիական հասարակության կենտրոնը փորձնակության ծրագրով ընդունում է հայտեր
30 սեպտեմբերի, 2019
The fellowship programme consists of fully funded three-month research residency with the Prague Civil Society Centre for civil society workers, activists, researchers and journalists working with civic and social issues in Eastern Europe and Central Asia.
Երևանի քաղաքապետարանը մեկնարկել է «Ակտիվ քաղաքացի» նախագիծը, որի լավագույն առաջարկները կֆինանսավորվեն
19 սեպտեմբերի, 2019
«Ակտիվ քաղաքացի»-ն ժամանակակից հարթակ է՝ քաղաքացիների հետ Երևանի քաղաքապետարանի արդյունավետ փոխգործակցությամբ նոր նախագծերի և գաղափարների հայտմաբերման, առաջարկների ներկայացման և քննարկման համար: