Փոքր թիմերով մեծ գործեր

Վերջին թարմացումը 19 մարտի, 2019

Հանրային լրագրության ակումբ



Հանրային լրագրության ակումբը (ՀԼԱ) Հայաստանում գրանցված հասարակական կազմակերպություն է, ստեղծվել է 2011 թ.-ի մարտին: Հանրային լրագրության ակումբի ծրագրերը նպատակաուղղված են Հայաստանում մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների պաշտպանությանը, նորարար նախաձեռնությունների միջոցով տարածաշրջանում երկխոսության, խաղաղության ու փոխըմբռնման նպաստմանը, ինչպես նաև ժողովրդավարական գործընթացների և քաղաքացիական հասարակության զարգացմանը:

 

ՀԼԱ առաքելության հիմնարար դրույթներից են նաև մեդիագրագիտությամբ զինված իրազեկ հասարակության ձևավորումը, խոսքի ազատության և բազմակարծութան խթանումը, ինչպես նաև նորարար և համարձակ նախագծերի միջոցով սոցիալական բարեփոխումների իրականացումը:

 

ՀԼԱ առաքելությունն է՝ խթանել խոսքի ազատությունը, բազմազանությունը եւ բազմակարծությունը, կառուցել մեդիագրագիտությամբ զինված իրազեկ հասարակություն, աջակցել քաղաքացիական հասարակության զարգացմանը, նպաստել տարածաշրջանի ժողովրդավարացման, երկխոսության, փոխըմբռնման ու խաղաղության հաստատմանն ուղղված պրոցեսներին: ՀԼԱ առաքելությունը ընդգրկում է նաեւ՝

- հանրային թղթակցության հանրայնացում ու զարգացում

- քաղաքացիական հասարակության ակտիվության խթանում

- համագործակցային մշակույթի եւ ներգրավվածության խթանում եւ զարգացում քաղաքացիական հասարակության, մեդիա դաշտի եւ տեղեկատվական եւ հաղորդակցության տեխնոլոգիաների ոլորտների միջեւ:

 

Հանրային լրագրության ակումբի տեսլականը ժողովրդավար, խաղաղ, բարեկեցիկ եւ քաղաքացիական ակտիվ դիրքորոշում ունեցող, կրթված եւ մրցունակ հասարակությամբ Հայաստանն է, որտեղ քաղաքացիական հասարակությունն ու մեդիան իրականացնում են իրական վերահսկողություն, իսկ պետական կառույցները՝ իրական թափանցիկ գործունեություն ու հաշվետվություն:

Կոնտակտներ


Գործունեության ոլորտ

Մարդու իրավունքների պաշտպանություն